Քրիստոսի Հարության տաճարը փակվել է
Երուսաղեմի ոստիկանությունը եկեղեցական ղեկավարության հետ որոշել է փակել Քրիստոսի Հարության տաճարը (հայտնի է որպես Քրիստոսի գերեզման)։ Պատճառը կորոնավիրուսի տարածումն է։ Նյուզ.ռու կայքը, հղում անելով Kan ռադիոյին, գրում է, որ այդպես կատարվել է Իսրայելի իշխանությունների պահանջը։
Նյուզ.ռու-ն հայտնում է, որ Ջոնս Հոփքինսի համալսարանը նոր վիճակագրություն է հայտնել կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ։ Երեկ ներկայացված տվյալների համաձայն, աշխարհում COVID-19-ից մահացել է 20 հազար 550 մարդ։ Առավել շատ մահեր գրանցվել են Իտալիայում, Իսպանիայում, Չինաստանում։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 430 հազար մարդ, ավելի քան 109 հազար մարդ բուժել է։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 2030-ի
- 25.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 265 հաստատված դեպք կա
- Իտալիայում կորոնավիրուսից մահերի թիվն անցել է 5000-ը․ վերջին զարգացումները
- Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 427-ի
- Իտալիայում կորոնավիրուսից մահացել է ճարտարապետ Վիտորիո Գրեգոտին
- Իսպանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1500 դեպք