Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է հղիության ընդհատման մասին
RT- ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Instsgram-ում հայտնել է ընդհատված հղիության մասին։
«Ես կորցրեցի երեխայիս: Որոշ ժամանակ ես մենակ կլինեմ իմ ցավով: Շնորհակալություն հասկանալու համար», - գրել է Սիմոնյանը:
Նա նաև նշել է, որ իր հայտարարած ակցիան՝ հղի կանանց, մայրերին և բժիշկներին օգնելու համար, շարունակվելու են:
Մարգարիտա Սիմոնյանը և ռեժիսոր Տիգրան Քեոսայանն ունեն երեք երեխա՝ որդի՝ Բագրատը, և դուստրերը՝ Մարիանան և Մարոն:
Նշենք, որ օրեր առաջ Սիմոնյանը ինստագրամում ուրախությամբ հայտնել էր, որ սպասում է չորրորդ երեխային։