Տնտեսություն 19:26 27/03/2020 Հայաստան

Գեղարքունիքում գյուղացիները նախընտրում են կաղամբը տալ կովերին, քան 20 դրամով վաճառել

Գեղարքունիքի մարզի  մի քանի գյուղերում բնակիչները կաղամբի ու կարտոֆիլի իրացման խնդիր ունեն։  Մարդիկ մնացել են հազարավոր տոնաններով չիրացված կաղամբի, կարտոֆիլի ու իրենց խնդրի հետ միայնակ, չգիտեն ի՞նչ անել, ո՞ւմ դիմել։

Շուտով գյուղատնտեսական տարին կմեկնարկի, անցած տարվա բերքն աչքի առաջ փչանում է, ի՞նչ սրտով հողը վարեն ու նոր ցանք անեն։ Արտագնա աշխատանքի մեկնելն էլ դեռ հարցականի տակ է, կորոնավիրուսը փակել է խոպան տանող բոլոր ճանապարհները։

Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղի բնակիչ Գարիկ Աբրոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, այս պահին ունեն 1500 տոննա չիրացված կաղամբ, 1000 տոննա էլ կարտոֆիլ։

«Վերավաճառողները կաղամբի մեկ կիլոգրամի համար առաջարկում են 20 դրամ, բայց այդ գինը մենակ դեղորայքի ծախսը չի հանում, էլ չեմ ասում, վարի, ցանքի, սերմացուի,  հողի վարձակալության գումարների ու մեր յոթ ամսվա չարչարանքի մասին։ Հունվարին 15 տոննա կաղամբ ունեի, 20 դրամով չեմ վաճառել, ստիպված տվել եմ կովերինի, մոտ 8-9 տոննա կովերը կերել են, մնացածը պահեստում է»,-պատմում է գյուղացին՝ հիշեցնելով, որ նույն խնդրի առաջ են կանգած  թե իր համագյուղացիներից շատերը, թե հարակից մի քանի գյուղերի բնակիչները։

Շուկայում թանկ գնահատվող կարմիր կարտոֆիլը գյուղացուց ցանկանում են գնել 100-110 դրամով, դա էլ ծախսը չի հանում։ Գարիկ Աբրոյանը սեփական հաշվարկներն է արել, ծախսը հանելու ու մի փոքր էլ ձեռքին գումար ունենալու համար մեկ կգ կաղամբը պետք է վաճառի  80-100 դրամով, կարտոֆիլը՝ գոնե 140 դրամով։

Աբրոյանը մարզի մոտ 17 գյուղերում կուտակած բանջարեղենի մասով էլ իր հաշվարկներ ունի, ասում է՝ գերազանցում է մի քանի հազար տոնան, իսկ այդքանը հայաստանյան շուկայում սպառելը դժվար է։ Ըստ նրա, ամեն գյուղում բնակչության կեսը նման խնդիր ունի, չնայած ամիսներ շարունակ պահեստավորած կաղամբն էլ, կարտոֆիլն էլ և լավ որակ ունեն, և լավ տեսք։

«Անցած տարի կաղամբի գները նորմալ էին, աշնանը 50 դրամով վաճառվեց, պահեստավորած ժամանակ նույնիսկ մինչև 300 դրամով էլ վաճառել ենք։ Ես չգիտեմ, ինչ կարող են անել մեզ օգնելու համար, օրինակ պատկերացնում եմ մեր ապրանքը այլ երկրի շուկա արտահանող ընկերություններին պետությունը կարող է հարկերից ազատել, չմնա ապրանքը, փչանա։ Չգիտեմ ես, խնդիրը վերևներից պետք է լուծվի։ Էսօր ասում են, զրո տոկոսով վարկ են տալիս, բայց վերցնեմ ի՞նչ անեմ, որ չի իրացվում»,-ասում է նա։

Գյուղացու կարծիքով,  իրավիճակի պատճառներից մեկն էլ պետական մարմինների ոչ պատշաճ աշխատանքն է, ինքը մարզպետարանին խնդրի մասին տեղյակ չի պահել։

«Եթե մարզպետարանը, գյուղնախարարությունն իրենց տեղում լինեին, պիտի տեղյակ լինեին խնդրին։ Նստել են իրենց կաբինետներում, ի՞նչ են անում, ժողովրդի հաշվին աշխատավարձ են ստանում։ Էսօր գյուղում պարարտանյութն արժե 8 հազար դրամ։  Էսօր եմ առել։ Դուք պատկերացնո՞ւմ եք, մի պարկ պարարտանյութ գնելու համար ես 400 կգ կաղամբ պիտի վաճառեմ»,-իրեն տանջող գներն ու անարդար թվերը ներկայացնում է նա։

Գարիկ Աբրոյանն ասում է՝ ապրանքը Երևան շուկա բերել չի կարող, փոխադրամիկջոց չունի, բեռնատարով էլ տեղափոխելու համար համար 50-60 հազար դրամ գումար կուզեն, վստահ էլ չի, Երևան հասնելուն պես ապրանքը կվաճառվի։

«Ձեռ չի տալիս, ոնց հաշվարկ եմ անում, ձեռ չի տալիս։ 20 դրամով կարող եմ վաճառել, բայց ես ո՞նց էդքանով ծախեմ։ Խոտից էլ էժան է գալիս, ավելի լավ է անասունին տամ։ Ախր, դրսից համ  կարտոֆիլ են բերում, համ կաղամբ, բայց ներսինը մնացել փչանում է։ Գոնե նորմալ գնով առնեն բանակի համար, ախր մենակ ես չեմ։ Մենակ Վարդենիկում ու Զոլաքարում 3 հազար տոննա կաղամբ ու կարտոֆիլ կա։ Ասում են՝ գյուղատնտեսությունն առաջնահերթություն է, բա աշխատել ենք, աճեցրել ենք։ Էլ չեմ ասում խոզի մսի մասին, հասել է 1500 դրամի, թեփն էլ թանկ է։ Ռուսաստանից էնքան խոզի միս են բերել լցրել, որ տեղականը չի վաճառվում։ Գյուղացին էդքան աշխատում է, ներդրում անում, իր ծախսած գումարը չի հանում»,-բարձրաձայն մտորում է գյուղացին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:21
Միքայել Մինասյան. Մեդիահիստերիան ապացուցում է՝ ինձանից սարսափում եք
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. «Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներ, Դուք ձեր ստի...
Աղբյուր` Panorama.am
20:39
«Զգոնություն ցուցաբերել ուսանողների անձնական տվյալները հրապարակելուց»
Հորդոր ուսումնական հաստատություններին
Աղբյուր` Panorama.am
20:38
Հաճախ եմ մտածում, որ ոչինչ հավերժ չէ.Արթուր Դալալոյան
Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի առաջատար, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Դալալոյանը հույս է հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Այ ընկեր ինչի՞ ես պանիկա տարածում.Ռ.Բաղդասարյան
Երևանի Դավիթաշեն  վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Երևանի քաղաքապետի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է կանոնավոր չվերթներ
«Արմենիա» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
20:28
«Քանաքեռ-Զեյթունի Կանաչապատման բաժնի պետը հրահանգավորվել է, որ դիմում գրի և հեռանա»
Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական և մասնագիտական որակներից զուրկ մարդկանց հետ
Աղբյուր` Panorama.am
20:26
Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ի ժամը 08:15-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:...
Աղբյուր` Panorama.am
20:22
17 տնտեսվարողի դեպքում արձանագրվել են խախտումներ.ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է արտախորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչների հետ
Արցախի հանրապետության  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ինչպես նաև 2020թ-ի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին ներկա է եղել ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը
Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկում շարունակվող տեսչական ստուգումների շրջանակներում ներգրավված զորամասերից մեկի հետ անց է...
Աղբյուր` Panorama.am
20:04
ՍԱՏՄ շրջայց
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ, այսօր՝ 26.05.2020թ, շրջայց են...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ա Սերիան կարող է վերսկսվել հունիսի 13-ին
Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 13-ին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ Ըստ աղբյուրի, 25-րդ տուրի հետաձգված...
Աղբյուր` Panorama.am
19:55
ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 26-ին ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին:Այս...
Աղբյուր` Panorama.am
19:51
ՏՄՊՊՀ-ն դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ վարույթ է հարուցել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր որոշում է կայացվել վարչական վարույթ հարուցել մի շարք տնտեսվարողների...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է.Թորոսյան
Անցյալ օրվա ընթացքում ունեցել ենք նոր 289 արձանագրված դեպք և ևս չորս մահ, ընդհանուր թիվը՝ 91:  Վիճակագրական թվերը ներկայացնելով սկսեց...
Աղբյուր` Panorama.am
19:42
Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են մի քանի անգամ.ԱԻՆ
ԱԻՆ-ն իրականացնում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
19:32
Կարծես վերջնական մեխն է խրվելու Կոնդի՝ այդքան տանջված հարցում. Վիկտոր Մնացականյան
կառուցապատողը դիմել է շինթույլտվություն ստանալու համար
Աղբյուր` Panorama.am
19:29
Չենք բացառում՝ որոշակի սցենարի դեպքում, կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը.Ավինյան
Պարետատան նիստից հետո ճեպազրույցի  ընթացքում պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ռազմավարությունը շարունակվում է՝  սահմանափակումների...
Աղբյուր` Panorama.am
19:22
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
19:19
Կխստացվեն մինչև այժմ գործադրվող լծակները.վարչապետ
Կանոնների պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը  ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի զրոյի: Այս մասին պարետատան նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
19:11
Մահացել է գրող Գրիգոր Սարգսյանը
Կյանքից անժամանակ հեռացել է տաղանդավոր գրող Գրիգոր Սարգսյանը (ծնվ. 1978 թ.)՝ «Ավետյաց անտառը» (2006) վիպակի և «Վերջին...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ինչո՞ւ են հենց 9-ամյա երեխային տվել այդ գիրքը. պատգամավորը դիմել է ոստիկանություն
Դեռ երկրորդ երեխային չենք գտել, ում նման գրքույկ տված լինեն, բայց խոսել եմ հրապարակում արած անձի հետ, որը վստահեցրեց, որ իր 9-ամյա տղային տվել...
Աղբյուր` Panorama.am
19:01
Մարության. «Հին Երևանի» հետ կապված ամենաբարդ հարցն իրացումն է
«Հին Երևան» ծրագրի հետ կապված ԿԳՄՍ նախարարը, Երևանի քաղաքապետն ու Երևանի գլխավոր ճարտարապետը  հանդիպել են արվեստանոցում,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հայաստանում քննարկում են ԱՀԿ հայտարարությունը
Հայաստանի առողջապահության նախարարությունը քննարկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրիեսուսի...
Աղբյուր` Panorama.am
18:56
Հայաստանը կարող է դառնալ «փակ երկիր». մենք կարող ենք ընդգրկվել համաճարակի կառավարման տեսանկյունից անբարենպաստ պետությունների ցանկում.Արմեն Գևորգյան
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի ամենահետամնաց պետությունը (երկրի տնտեսական անբարենպաստ ցուցանիշներ, չքավորության բարձր մակարդակ,...
Աղբյուր` Panorama.am
18:53
Օգոստոս-սեպտեմբեր ամիսներից հետո լրջագույն ճգնաժամ է լինելու. Մելքումյան
«Տեսնում ենք, որ խնդիրները չեն պակասում, ցավոք, ավելանում են, և դա լավ չի»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական խիստ միջոցառումներ են իրականացվել Երեվանի Դավթաշեն վարչական շրջանում
ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով ս․թ․ մայիսի 26-ին՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և...
Աղբյուր` Panorama.am
18:35
Առողջապահության նախարարը թեստերը հավաքել է ձեռքը. Բագրատյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով նոր կորոնավիրուսի թեստավորումը պետք է իրականացվի բացառապես պետական միջոցներով։ Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ռուսաստանը Վրաստանին վաճառվող գազը կէժանացնի 15 տոկոսով
Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել վաճառվող գազի գինը նվազեցնելու շուրջ։ Գազը կէժանանա մոտ 15 տոկոսով։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}