Իրավունք 19:05 27/03/2020 Հայաստան

ՄԻՊ-ում ուսումնասիրում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի դիմումը

ՄԻՊ աշխատակազմում դեռ ուսումնասիրում են՝ երեք օր առաջ իրենց ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի դիմումը։

«Դիմումն ուսումնասիրման փուլում է։ Այս պահին ավել ինֆորմացիա չեմ կարող փոխանցել»,-Panorama.am-ին ասաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։

Երկու գրություններն էլ վերաբերում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակին։

ՄԻՊ-ին ուղղված դիմումի մեջ Վարդևանյանը նշել է, որ ներկայացված միջնորդության շուրջ ստեղծված վիճակը Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման հերթական դրսևորումն է, և անհրաժեշտ է դրա հետ կապված անհապաղ գործողություններ ձեռնարկել։

ԲԴԽ-ին ուղղված դիմումի մեջ Արամ Վարդևանյանն արձանագրել է ստեղծված իրավիճակի համակարգային խնդիրը։ Մարտի 24-ին պաշտպանը ևս մեկ անգամ կապ է հաստատել դատարանի աշխատակազմի հետ, որտեղ նրան կրկին պատասխանել են, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է և այլ տեղեկության չեն տիրապետում։

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին՝  Վարդևանյանի՝ խորհուրդին ուղղված դիմումը վերահասցեագրվելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին։

«Նշված հարցի լուծումը գտնվում է Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի և դատավոր Աննա Դանիբեկյանի իրավասության տիրույթում:»,-ասացին ԲԴԽ-ից։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել է մակագրել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի, պատճառաբանելով, որ սույն քրեական գործը գտնվում Ա․ Դանիբեկյանի վարույթում և միջնորդությունը գտնվում է բացառապես իր լիազորությունների շրջանակում։ Աննա Դանիբեկյանը վիրահատվել է, և հայտնի չէ, թե երբ կկարողանա վերադառնալ աշխատանքի։

Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:33
Հարավային Կորեայում կորոնավիրուսային հիվանդության նոր ալիք է բարձրանում
Հարավային Կորեայի Հանրապետությունում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 79 դեպք, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ առողջ երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով.Թորոսյան
Իրավիճակը  շարունակվում է մնալ լարված: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո կայացած...
Աղբյուր` Panorama.am
19:24
Բալիում համաճարակի ժամանակ ծնված ընձուղտին Կորոնա են անվանել
Ընձուղտը, որը կորոնավիրուսային համաճարակի ժամանակ ծնվել է Բալիում գտնվող սաֆարի այգում, անվանել են Կորոնա: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի,...
Աղբյուր` Panorama.am
19:13
Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով արգելել են գոռալ ատրակցիոնում
Այս շաբաթ Ճապոնիայում հանել են արտակարգ իրավիճակի ռեժիմը: Ընկերությունները վերադառնում են աշխատանքի, սակայն նոր կանոններով: kp.ru-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
19:04
Դանիայում կորոնավիրուսի թեստավորում իրականացնելու համար ռոբոտ է ստեղծվել
Դանիացի գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը կարողանում է ճշգրիտ կերպով նմուշ վերցնել հիվանդի բերանից` կորոնավիրուսի վերլուծության համար։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
18:58
ՀՀ միջմարզային ճանապարհներին տեղադրվել են համապատասխան թվով ուղեփակոցներ.Արման Սարգսյան
Համավարակի կանխարգելման շրջանակներում  իրականացվել են ռեյդեր, ստուգայցեր Երևանի մի շարք  վարչական շրջաններում : Այս մասին ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Առցանց համերգ ու առցանց ելույթ՝ օպերայի ու բալետի թատրոնի կողմից
Նվիրված են Հայաստանի առաջին Հանրապետության տոնին։
Աղբյուր` Panorama.am
18:35
Վարակի ամենամեծ օջախը Երևանն է. Փաշինյան
Պարետատան նիստից  հետո  վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ճեպազրույցի շրջանակում ներկայացրեց հանրապետությունում կորոնավիրուսով...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան ստեղծել է աջակցության հիմնադրամ
Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան  / FIVB /պրոֆեսիոնալ և լողափնյա վոլեյբոլի  մարզիկներին  կարճաժամկետ օգնություն ցուցաբերելու համար...
Աղբյուր` Panorama.am
18:22
Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը
Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել, գրում է ermnenihaber-ը: Անհայտ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Տաջիկստանում COVID-19-ի դեպքերի թիվը 3,5 հազար է
Տաջիկստանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 3563-ի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի...
Աղբյուր` Panorama.am
18:04
Մարատ Ստեփանյանը կմնա ազատության մեջ
«Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, հենց նոր մերժեց Կապանի հայտնի գործով քննիչի միջնորդությունը...
Աղբյուր` Panorama.am
18:01
Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի որակավորման նոր համակարգը
Հրաձգության միջազգային ֆեդերացիան  (ISSF) հրապարակել է Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային  օլիմպիական խաղերի  որակավորման նոր...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մարզերում կասեցվել է 12 օբյեկտների գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ԱՄՆ-ն կարող է չեղարկել չինացի ուսանողների մուտքի վիզաները
ԱՄՆ իշխանությունները պլանավորում են չեղարկել մոտ 3,000 չինացի ուսանողների և գիտնականների մուտքի վիզաները, որոնք Չինաստանի Ժողովրդական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փաստաբանն ահազանգում է. Կոպիտ կերպով խախտվում է Գագիկ Խաչատրյանի առողջության իրավունքը
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախգին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը տարածել է ահազանգ՝ ուղղված արդարադատության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
17:12
Իսրայելը հաստատել է, որ կանխել է կիբերհարձակումը իր ջրամատակարարման համակարգի վրա
Ապրիլին Իսրայելը կանխել է երկրի ջրամատակարարման համակարգի վրա խոշոր կիբերհարձակման փորձը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի այդ տեղեկատվությունը...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ինչպե՞ս տանը վերականգնվել Covid-19-ից․ The New York Times
Հանգիստն ու հեղուկները անհրաժեշտ են, բայց միշտ չէ, որ բավարար են: The New York Times-ը հրապարակել է հոդված, որում հիվանդությունից...
Աղբյուր` Panorama.am
16:57
Վրաստան մեկնելու համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն անցնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է աջակցել հայտարարագրված զբոսաշրջային բրենդը՝ որպես «կորոնավիրուսից...
Աղբյուր` Panorama.am
16:51
14 մանկապարտեզներում խախտումներ են հայտնաբերվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները 2020 թվականի մայիսի 21-ից 26-ը, իրենց լիազորությունների շրջանակում, մշտադիտարկում...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ֆրանսիայի դեսպան. Մաղթում եմ հայերին՝ հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհավորել է Հայաստանին՝ Առաջին Հանրապետության հռչակման 102-րդ տարեդարձի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
16:42
Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները գալիս են Հայաստան
Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Վաղը կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթ
Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10): Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր ֆեյսբուքյան էջում մահազդ է հրապարակել. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի...
Աղբյուր` Panorama.am
16:20
Չինաստանը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի համաճարակը դեռ չի ավարտվել
Չինաստանի Պետական խորհրդի ղեկավար Լի Քեցյանը ասել է, որ կորոնավիրուսը դեռ չի նահանջել, և վարակվածության համաճարակը շարունակվում է նահանգում,...
Աղբյուր` Panorama.am
16:04
Յունիսեֆ. Աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների թիվը մինչև տարեվերջ կաճի 86 միլիոնով
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սեյվ դը Չիլդրենի կողմից այսօր հրապարակված վերլուծության տվյալների, կորոնավիրուսային համավարակի՝ տնտեսությանը հասցված...
Աղբյուր` Panorama.am
15:53
Արցախի նախագահ. Հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել պարենային անվտանգության խնդիրների վրա
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Երևանում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
15:41
Այսօր Մեղրիում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել
Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք  կա։  «Վերջին օրերի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Առաջին Հանրապետության հռչակման 102-րդ ամյակի առթիվ։ Շնորհավորանքը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}