Հասարակություն 19:22 27/03/2020 Հայաստան

Բոլոր 145 երկրներում, այդ թվում Հայաստանում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կընդլայնի աջակցության ծավալը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 145 երկրներում ընդլայնում է աջակցության ծավալը, որպեսզի ապահովի երեխաների կրթության շարունակականությունը: Այս մասին նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:  

Քանի որ ողջ աշխարհում հանրակրթական դպրոցների փակումը խաթարում է աշակերտների ավելի քան 80 տոկոսի կրթությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ զգալիորեն ընդլայնելու է աջակցության տրամադրումը բոլոր երկրներին՝ օգնելով երեխաներին շարունակել իրենց կրթությունը, ինչպես նաև՝ դպրոցների վերաբացմանն ընդառաջ դրանք անվտանգ դարձնել։

«Աշխարհի երկրների մեծ մասի դպրոցները փակվել են: Սա աննախադեպ իրադրություն է, և եթե մենք բոլորս հիմա չգործենք, որպեսզի պահպանենք երեխաների կրթությունը, հասարակություններն ու տնտեսությունները կզգան հետևանքների ողջ ծանրությունը ՔՈՎԻԴ-19-ը հաղթահարելուց հետո որոշ ժամանակ անց: Առավել խոցելի համայնքներում դրա հետևանքները կազդեն գալիք սերունդների վրա», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության գծով համաշխարհային ղեկավար Ռոբերտ Ջենքինսը (Robert Genkins):

«Էբոլա համաճարակի ժամանակ դպրոցների փակումից քաղած դասերի վրա հիմնվելով` կարելի է փաստել, որ որքան ավելի երկար երեխաները չհաճախեն դպրոց, այնքան կմեծանա նրանց՝ դպրոց չվերադառնալու հավանականությունը: Երեխաներին կրթվելու այլընտրանքային եղանակներ տրամադրելը և դրանով իսկ որոշակի առօրյա սահմանելը, մեր արձագանքի կարևոր մասն է կազմում», - ավելացրել է Ջենկինսը:

Երեխաների կրթության խաթարումը կասեցնելու համար, և որպեսզի երեխաները շարունակեն անվտանգ պայմաններում սովորել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցածր և միջին եկամուտ ունեցող ավելի քան 145 երկրների հատկացրել է լրացուցիչ ֆինանսավորում՝ կառավարությունների և գործընկերների հետ աշխատանքն արագացնելու նպատակով։ 13 մլն ԱՄՆ դոլարի նախնական տրամադրումը, որի գրեթե 9 միլիոնը հատկացրել է Համաշխարհային գործընկերություն հանուն կրթության կազմակերպությունը, յուրաքանչյուր երկրի կառավարությունների և կրթության բնագավառի գործընկերների լայն շրջանակների համար ծրագրեր մշակելու աջակցության հարցում նշանակալի կլինի՝ հնարավորություն ընձեռելով համակարգային արագ արձագանք ստեղծել։

Այս նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի երկրներին՝ դպրոցների փակման դեպքում մշակել ուսումնառության այլընտրանքային ծրագրեր և կաջակցի դպրոցներին երեխաներին և իրենց համայնքները անվտանգ պահելու հարցում՝ տրամադրելով կենսական նշանակության տեղեկատվություն ձեռքերը լվանալու և հիգիենայի այլ կանոնների վերաբերյալ։ Ֆինանսավորումը կուղղվի նաև երեխաների հոգեկան առողջության պահպանմանը, ինչպես նաև խարանն ու խտրականությունը կանխարգելելուն՝ խրախուսելով աշակերտներին՝ խուսափել կարծրատիպերից վիրուսի մասին խոսելիս։

Բոլոր 145 երկրներում, այդ թվում Հայաստանում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաշխատի գործընկերների հետ՝

1,Աջակցելով կառավարությունների ճգնաժամային արձագանքման ծրագրերին, այդ թվում՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն, ռիսկերի արագ վերլուծություն, տվյալների հավաքագրում և դպրոցների վերաբացման պլանավորում:

2,Աջակցելով դպրոցների անվտանգ գործունեության և ռիսկերի մասին տեղեկատվության տարածման հարցերում, այդ թվում՝դպրոցների անվտանգության մասին ուղեցույցների թարգմանությունը, տպագրությունը, տարածումը և կիրառումը, դպրոցներին հիգիենայի պարագաներով զինումը և հիվանդության կանխարգելման վերաբերյալ կարևոր տեղեկատվության տարածումը։ Ինչպես նաև կաջակցենք կառավարությունների ուսուցիչներին և խնամակալներին հոգեսոցիալական և հոգեկան առողջության վերապատրաստման աշխատանքներում թե՛ իրենց, թե՛ աշակերտների համար։

3,Ապահովելով ուսման շարունակականությունը և հեռավար ուսուցման ծրագրերի հասանելիությունը՝ ստեղծելով և մշակելով այլընտրանքային կրթության ծրագրեր, այդ թվում՝ առցանց, ռադիոյի և հեռուստատեսության համար։

4,Բարելավելով գիտելիքների փոխանակումը և կարողությունների զարգացումը ընթացիկ արձագանքման և ապագա համաճարակների կանխարգելման համար:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:04
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է մնում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
07:58
Ապրիլի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:18
Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում ենթարկվել ոստիկանության, կիրառվել են ջրցան մեքենաներ
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում արտասահմանյան գործակալների մասին օրինագծի դեմ ցույց անողներին կոչ է արել ենթարկվել ոստիկանությանը և զգուշացրել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
22:22
Նարեկն ու Վազգենն իրենց ջերմ ողջույններն ու շնորհակալությունն էին փոխանցում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
22:11
Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
22:08
Այսօր ես իսկապես բավարարված եմ այս միջոցառումով. Աննա Հակոբյանը՝ 1 մլն դրամ տոմսի արժեքով ընթրիքի մասին
«Ինչքան շատ կին կարողանա բարիք ստեղծել, այնքան մեր պետությունը կուժեղանա, այնքան մեր խաղաղությունը մոտ կլինի, իսկ լինելուց հետո երկարատև կլինի»։
Աղբյուր` Panorama.am
21:33
Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին
Ալեն Սիմոնյանը ապրիլի 12-ին կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
21:10
Գյուղատնտեսությունն արդեն կործանված է, չկա, սա արդեն վերջին շտրիխներն են. Աշոտ Հարությունյան
2024թ-ին Հայաստանի գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերությունը դուրս է եկել և, ըստ կառավարության, ապահովագրական...
Աղբյուր` Panorama.am
20:45
Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել
Վրաստանի խորհրդարանի մոտ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի ընդունման դեմ բողքի ցույց է ընթանում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:31
Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, ավտոճանապարհի հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
20:18
Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:04
Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ, նա Երևանի քննչականում է․ Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վերջապես Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի, տվյալ դեպքում՝ ինձ հետ։ Նա Երևանի...
Աղբյուր` Panorama.am
19:55
Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային...
Աղբյուր` Panorama.am
19:37
133 խեցգետին ողջ վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության «Սևան ազգային պարկ»...
Աղբյուր` Panorama.am
19:23
Վայոց ձորի մարզի լեռներում ուղեկցորդը տեսանկարահանել է արջին ու երեք քոթոթներին
Լուսանկարիչ, ուղեկցորդ՝ Գոռ Խալաֆյանն իր  էջում հրապարակել է տեսանյութ, որն արվել է Վայոց ձորի լեռներում։ Տեսանյութում մայր արջը խաղում է...
Աղբյուր` Panorama.am
18:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա- Վարշավյան փողոց խաչմերուկում
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 16-ից երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:43
«Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած թանկարժեք ընթրիքը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում։ Oragir.News-ը  հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:42
Ցանկացած սցենարի դեպքում տեսնում եմ վատ հետևանքներ Հայաստանի համար. Մանրամասներ՝ Իսրայելից
Երեկ գիշեր Իրանի կողմից Իսրայելի դեմ գործողության հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պետահ-Տիկվայի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա․ Ռուբեն Մելիքյանը՝ Սամվել Վարդանյանի ձերբակալության մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ...
Աղբյուր` Panorama.am
18:16
ՔՊ-ական պատգամվորի հետ կապված միջադեպի մասնակցին ոստիկանություն են տարել
ՔՊ-ական պատգամավորի Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին ոստիկաններ են այցելել։ Այդ մասին տեղեկանում ենք նրա...
Աղբյուր` Panorama.am
18:12
4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում
Ապրիլի 15-ին Թուրքիայի հարավ-արևմյան հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Էրմենիհաբերը՝ հղում անելով  Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայաստանը ժողովրդավար է, թե՝ չէ, չի որոշում «Freedom House»-ը. Արթուր Հովհաննիսյան
«Ամենայն հարգանքով «Freedom House»-ի մեր գործընկերների նկատմամբ, բայց Հայաստանը  ժողովրդավար է, թե՝ չէ, չի որոշում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին. Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ցեղասպանության զոհերի անունների հրապարկման վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են ԳԱԱ 2023թ․ մրցանակի հաղթողները
Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայաստանում արտադրված մի քանի զինատեսակներ ներքին փորձարկումներ են անցել․ դրանք առաջիկայում կկիրառվեն Զինված ուժերում
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության  նախարարությունը հանդիպել է ռազմարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ատրճանակի սպառնալիքով վերցրել էր գարեջուրն ու ծխախոտը և հեռացել
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն երեկ ուշ երեկոյան  զանգել է Քաջազնունու փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը և...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ես չեմ պատասխանել իր հարվածներին. Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից
Ընդամենը իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականը փորձեցի արտահայտել իր թիմի գործունեությանը՝ վերբալ մակարդակում։ Այս մասին 24News-ի...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փաստաբան. Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, արձագանքելով  հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ավանի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս համագյուղացին
Ապրիլի 09-ին՝ ժամը 08։09-ին, Արագածոտնի մարզի Ավան բնակավայրից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}