Վարչապետը կարող է «Նորավանք»-ի աշխատակիցներից էլ հետաքրքրվել՝ ինչպես է ստացվել, որ նրանք դառը դատել են ու դատարկ նստել
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարումից հետո աշխատակիցների՝ ամիսներ շարունակ աշխատավարձ չստանալու ու արտակարգ դրությունում ծանր վիճակում հայտնվելու մասին օրեր առաջ ահազանգել էր Panorama.am-ը։
Հրապարակումից օրեր անց էլ այդ մարդիկ չեն վարձատրվել իրենց կատարած աշխատանքի համար։ Ստեղծված լուծարման հանձնաժողովն անգործության է մատնված՝ խաղալով այդ ընտանիքների ճակատագրի հետ։
Դրա մասին է վկայում նաև ֆինանսների նախարարությանն ուղղված գրավոր հարցման պատասխանը։ Պարզվում է, լուծարման հանձնաժողովը չի էլ դիմել նախարարություն աշխատակիցների աշխատավարձը վճարելու համար գումար հատկացնելու համար։
Քիչ առաջ հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիների որպիսությունից ու ապրուստի միջոցներից հետաքրքրվող վարչապետին կարող ենք տրամադրել նաև այս աշխատակիցներից ոմանց հեռախոսահամարները, իհարկե նրանց համաձայնությամբ ու գիտությամբ։
Կառավարության ղեկավարը կարող է աշխատող ու աշխատանքի պատրաստ քաղաքացիներից մանրամասներ իմանալ, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանում էլ աշխատող քաղաքացին պետք է՝ դառը դատի ու դատարկ նստի, հատկապես երբ աշխատավարձ վճարողը պետությունն է։
«Երեք հոգով մեկ ամիս ապրելո՞ւ եք քառասուն հազար դրամով»,-քաղաքացուն մի քանի անգամ զարմացած հարցրեց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարին տեղեկացնենք, որ «Նորավանք»-ի բազմազավակ աշխատակիցը պետք է երկու ամիս դիմանա առանց աշխատավարձի ու որևէ եկամուտի։
Այս դեպքում իսկապես արժե գլուխը ձեռքերի մեջ առնել։
Լալա Տեր-Ղազարյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ