Կրասնոդարում ահաբեկչություն է կանխվել
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Կրասնոդարում ահաբեկչություն է կանխել, փոխացնում է ria.ru-ն։
Ըստ աղբյուրի, ձերբակալվածից առգրավվել են տան պայմաններում պատրաստված ռումբ։
Անվտանգության դաշնային ծառայության սպաները ձերբակալել են 26-27 տարեկան քաղաքացու։
Նշվում է, որ իրավապահները ձերբակալվածի մեքենայում գտել են ինքնաշեն պայթուցիկ սարք։ Պարզվել է, որ քաղաքացին հեռախոսային նամակագրության մեջ է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամների հետ։