Վեց ժամով արգելվել է որոշ սուպերմարկետների գործունեությունը
ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
Արձանագրված հիմնական խախտումներն են՝
❌ Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,
❌ Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),
❌ Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ։ Խախտվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի այլ կետեր եւս։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։
Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ http://hlib.am/20.03.2020.html հղումով։
Հարակից հրապարակումներ`
- Պարետ. Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը
- Փոխոստիկանապետ. Ինքնամեկուսացման պայմանները խախտած 1889 քաղաքացի ենթարկվել է վարչական պատասխանատվության
- Պարետի որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից
- Երևանյան սուպերմարկետներում արձանագրվել են Պարետի սահմանած նորմերի կոպիտ խախտումներ. ԱԱՏՄ