Վենեսուելացի պաշտոնաթող գեներալը հանձնվել է ԱՄՆ-ին
Վենեսուելայի թոշակառու գեներալ-մայոր Կլավեր Ալկալի Կորդոնեսը, ով վերջին երկու տարի բնակվում է Կոլումբիայում, հանձնվել է ԱՄՆ-ի թմրամիջոցների կիրառման վարչությանը, փոխացնում է ria.ru-ն՝ հղում տալով «Tiempo» թերթին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և Վենեսուելայի 14 այլ նախկին և ներկայիս պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրել՝ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի կողմից Միացյալ Նահանգներին թմրանյութերի մատակարարումը դյուրացնելու համար:
Բացի այդ, ԱՄՆ Պետդեպարտամենտը խոստացել է մրցանակ այն տեղեկությունների համար, որոնք կարող են հանգեցնել Արդարադատության նախարարության կողմից մեղադրական եզրակացություն ստացած Վենեսուելայի քաղաքացիների ձերբակալության և դատապարտման։ Մասնավորապես, խոսքը պաշտոնաթող գեներալ-մայոր Կլավեր Ալկալ Կորդոնեսի մասին էր։
Կոլումբիայի իշխանությունները թույլ են տվել Ալկալային լքել երկիրը, չնայած կորոնավիրուսի պատճառով միջազգային ավիափոխադրումների չեղարկմանը։