Ռուսաստանը և Սիրիան հայտարարել են գրոհայիններին սնունդ փոխացնելու ԱՄՆ պլանների մասին
Միացյալ Նահանգները, կորոնավիրուսի ֆոնին Սիրիայի «Ռուկբան» ճամբարի փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու քողի տակ, ցանկանում է բեռներ փոխանցել գրոհայիններին։ Այս մասին գրված է Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի միջգերատեսչական համակարգող շտաբի համատեղ հայտարարությունում, փոխանցում է ria.ru-ն։
«Ամերիկյան կողմը ցինիկ կերպով ձգտում է օգտվել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, և ճնշում է գործադրում ՄԱԿ-ի ղեկավարության վրա, որպեսզի «Ռուկբանի» փախստականների ճամբարին վարակի ախտորոշման միջոցների առաքման քողի տակ սնունդ փոխանցի տարածքի գրոհայիններին», - ասվում է զեկույցում:
Նշվում է, որ, այսպես կոչված, «ճամբարային վարչակազմը», ամերիկյան կուրատորների հայցադիմումով, պատրաստվում է իրազեկման քարոզարշավ իրականացնել՝ աշխարհի ուշադրությունը սևեռելու տեղի բնակիչների «կրիտիկական» իրավիճակի և «հումանիտար աղետը» կանխելու համար միջազգային հրատապ օգնության անհրաժեշտության վրա:
Զեկույցում շեշտվում է, որ «Ռուկբանի» հումանիտար խնդիրները ԱՄՆ-ի կողմից Սիրիայի այս հատվածի ապօրինի գրավման պատճառով են առաջացել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ