Հյուսիսային Մակեդոնիան պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի անդամ
Հյուսիսային Մակեդոնիան պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի 30-րդ անդամը, դրոշը առաջին անգամ կբարձրացվի դաշինքի կենտրոնակայանում մարտի 30-ին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի տարածած հայտարարության մեջ:
Նրա խոսքով, Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությունը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են այն նրանց համար, ովքեր ցանկանում են միանալ այդ կազմակերպությանը: Բացի այդ, Պոմպեոն հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները կհետևի ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության մասին Խարտիայի հոդվածին:
Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Հունաստանն ու Մակեդոնիան 2018-ի հունիսին ստորագրել են համաձայնագիր, որը լուծում էր նախկին Հարավսլավիայի հանրապետության անվան շուրջ նրանց երկար տարիների վեճը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում