Ֆրանսիան դաշնակիցների հետ Մալիում ստեղծել է հակաահաբեկչական նոր խմբավորում
Ֆրանսիան և նրա դաշնակիցները Մալիում ստեղծել են հակաահաբեկչական նոր խմբավորում, գրում է ria.ru-ն՝ հղում տալով պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլիին:
«Այսօր մեկնարկում են «Takuba» խմբավորման աշխատանքները. Բարխանի շրջանակներում ներգրավված եվրոպական հատուկ նշանակության ուժերի այս դաշինքը կմիանա Մալիի զինված ուժերին՝ ահաբեկչության դեմ պայքարի գործում»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Փարլին։
Նշվում է, որ բացի Ֆրանսիայից, խմբավորման աշխատանքների միացել են Գերմանիան, Բելգիան, Միացյալ Թագավորությունը, Դանիան, Էստոնիան, Մալին, Նիդեռլանդները, Նիգերը, Նորվեգիան, Պորտուգալիան, Շվեդիան և Չեխիան։ Խմբի ձևավորումը սկսվել է Մալիայի և Նիգերիայի իշխանությունների խնդրանքով:
Նախատեսվում է, որ նախնական մարտական պատրաստության աշխատանքները կսկսվեն 2020 թվականի ամռանը, և խումբն ամբողջությամբ կսկսի գործել 2021 թվականի մեկնարկին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում