Ծառատահատում ու հրդեհ՝ Մոնթե Մելքոնյան փողոցում
Ֆեյսբուքյան օգտատեր Ռուզան Ղազարյանը մարտի 28-ին իր էջում գրառում էր արել՝ ներկայացնեով մեկ այլ կնոջ ահազանգը ոստիկանություն. «Մի քանի օր առաջ մի կին ահազանգել էր ոստիկանություն, թե Մոնթե Մելքոնյան փողոցին հարող տարածքում ծաղկած մրգատու ծառեր են հատվել /մոտ 20 ծառ/: Ոստիկանները եկել էին, մուննաթով այդ կնոջն ասել էին, թե ինչի ես զանգել, եթե քո ծառերը չեն?
ԵՐԵԿ ԱՅՐԵԼ ԵՆ ԱՅԴ ԿՆՈՋ ԱՄԲՈՂՋ ԱՅԳԻՆ»։
Panorama.am-ը դիմեց ոստիկանություն՝ պարզելու, թե ի՞նչ ահազանգի մասին է խոսքը, արդյո՞ք ոստիկանությունն այդ տարածքում ծառահատումների վերաբերյալ հաղորդում ստացել է։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պատասխանեցին, որ ոստիկանության Մալաթիայի բաժինը ծառահատումների վերաբերյալ հաղորդում ստացել է, նյութեր են նախապատրաստվում, փորձաքննություն է նշանակված։ Իսկ հրդեհի մասով հայտնեցին, որ պետք է դիմել արտակարգ իրավիճակների նախարարություն։
ԱԻՆ-ից Panorama.am-ը տեղեկացավ, որ վերջին օրերին Մոնթե Մելքոնյան փողոցում հրդեհի մասին ահազանգ ստացել են մարտի 24-ին. ահազանգը եղել է 14։41-ին, խումբ է մեկնել, 15։30-ին արդեն հրդեհը մարվել է։ Այրվել է մի քանի խաղողի թուփ և 7000 մետր խոտածածկ տարածք։