Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում
Նիդերլանդներում ՀՀ դեպանությունը տեղեկացնում է,որ Նիդերլանդների արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղարի որոշմամբ, Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում:
«Նիդերլանդների Արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղար Անկի Բրուկերս-Կնոլը Ներկայացուցիչների պալատին մարտի 27-ին հղած նամակով տեղեկացրել է, որ 2018թ. մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները զգալիորեն նպաստել են երկրում իրավակարգի և օրենքի գերակայության հաստատմանը, շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայցողների քանակը և մի շարք այլ ցուցանիշներ հաշվի առնելով՝ Հայաստանն այուսհետ դիտարկվում է որպես ծագման անվտանգ երկիր»,- նշված է դեսպանության հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ