Ադրբեջանի խորհրդարանը քվեարկել է զորակոչը հետաձգելու օգտին
Ադրբեջանի Միլի Մեջլիսը (պառլամենտ) քվեարկել է՝ կորոնավիրուսի պատճառով գարնանային զորակոչը մինչև մայիսի 31-ը հետաձգելու օգտին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ Ադրբեջանում զինծառայության գարնանային զորակոչը սովորաբար իրականացվում է ապրիլի 1-ից:
Ըստ Ադրբեջանի Նախարարների կաբինետի տվյալների, երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 209, 4 հոգի մահացել են հիվանդությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ