Թուրքիայի 15 քաղաքում կարանտին է սահմանվել
Թուրքիայում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և համավարակի դեմ իրականացվող միջոցառումների շրջանակում մարտի 29-ին Թուրքիայի քաղաքներից 15-ում կարանտինային ռեժիմ է սահմանվել,գրում է ermenihaber-ը:
Այդ քաղաքների թվում են Ռիզեն, Վանը, Յոզգաթը, Մալաթիան, Թունջելին (Դերսիմ), Արդվինը, Գյումյուշհանեն, Քյութահյան, Չանքըրըն, Սիվասը (Սեբաստիա), Գիրեսունը, Չանաքքալեն, Չորումը, Դյուզջեն և Բայբուրթը (Բաբերդ)։
Այս քաղաքներում մարտի 29-ից սահմանված կարանտինային ռեժիմը կտևի 14 օր։
Նշենք, որ վերջին օրերին Թուրքիայի 12 նահանգներում կարանտինին վերաբերող որոշումներ էին ընդունվել։ Երկրի որոշ գյուղերում և թաղամասերում կարանտին էր հայտարարվել։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները