Կորոնավիրուսի ֆոնին աշխատանքից ազատվել է Ուկրաինայի առողջապահության նախարարը
Ուկրաինայի առողջապահության նախարար Իլյա Եմեցն այդ պաշտոնում նշանակվելուց մի քանի շաբաթ անց ազատվել է աշխատանքից։ 360tv.ru-ի հաղորդմամբ, նման որոշում է ընդունել Գերագույն Ռադան՝ արտահերթ նիստի ընթացքում։
Պատգամավորներից Ալեքսեյ Գոնչարենկոն ավելի վաղ խոսել էր նախարարի ազատման և նման որոշման պատճառների մասին։
Գոնչարենկոյի աղբյուրների տվյալներով, նախարարը չի կարողացել իր ղեկավարած գերատեսչության աշխատանքը կազմակերպել և պատրաստել կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագիր:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի ռադայի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով. Gazeta.ru
- Չարտերային թռիչքով Ուկրաինայից Հայաստան է ժամանել ավելի քան 60 մարդ
- Կորոնավիրուս. Ուկրաինան հետաձգում է զորակոչը
- Ուկրաինական հեռուստաալիքը Զելենսկու ելույթի տակ սխալմամբ դրել է սպանության վերաբերյալ ենթագրեր
- Ուկրաինան ժամանակավորապես փակեց սահմանները Ղրիմի հետ
- Ուկրաինայում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին