Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ
Մարտի 31-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ՝ միաժամանակ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության և գործողությունների համակարգման կարևորությունը: Այդ համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:
ԱԳ նախարար Մնացականյանն իր համերաշխությունն ու զորակցությունն է հայտնել իր գործընկերոջը՝ ԱՄՆ կառավարության՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում:
Անդրադարձ է կատարվել ցամաքային և օդային փոխադրումների սահմանափակումներով պայմանավորված մարդկանց տեղաշարժման խնդիրներին: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն անդրադարձավ ԱՄՆ-ում գտնվող և Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեցող ՀՀ քաղաքացիների առջև տեղում ծառացած մի շարք խնդիրներին՝ դրանց հասցեագրման հարցում կարևորելով նաև ամերիկյան կողմի աջակցությունը:
Զրուցակցի խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ռազմական միջադեպի արդյունքում առաջացած իրավիճակը:
Հեռախոսազրույցի ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունն ակտիվ քայլեր ձեռնարկելու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի պահպանման ու ընդլայնման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդի կրակոցների հետևանքով երեխայի հրազենային վնասվածք ստանալու փաստով քրգործ է հարուցվել
- Տավուշում ադրբեջանցու գնդակից վիրավորված երեխային երկրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն չկա
- Տավուշում ադրբեջանցիների կողմից երեխային վիրավորելու փաստով ՄԻՊ-ը հատուկ նամակ կուղարկի միջազգային կառույցներին
- Ադրբեջանական կրակոցից վիրավորած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում