Քաղաքական 10:18 31/03/2020 Հայաստան

Չալաբյան. Յուրաքանչյուրը, եթե չի ցանկանում դառնալ տոտալ վերահսկողության օբյեկտ, կարող է բարձրացնել իր ձայնը

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը  ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում կառավարությանը իրավունք տալ  ծանոթանալ քաղաքացիների հանրային էլեկտրոնային հաղորդակցությանը։

Նա գրում է.

«Մարտի 30-ին, ՀՀ Ազգային ժողովը «Իմ քայլը» խմբակցության ընդամենը 57 պատգամավորների ձայներով, առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվեց, և նույնիսկ իշխանական պատգամավորնեից շատերը խուսափեցին քվեարկությանը մասնակցելուց, թերևս հասկանալով, որ դա խարան է դառնալու իրենց ամբողջ կենսագրության վրա։

Այս նախագծի հիմնական միտքը պարփակված է ստորև՝
«Հոդված 9.1. Անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակումները

1. Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պարտավոր են այդ որոշմամբ սահմանված ձևով և կարգով ու այդ որոշմամբ նշված. պետական մարմիններին և պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց (այսուհետ. տվյալներ մշակողներ) տրամադրել.

1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում).

2) հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը»:

Փաստորեն, ստացվում է, որ համաճարակի դեմ պայքարելու անվան տակ, իշխանությունը իրավունք է ստանալու վերահսկել ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ քաղաքացու գտնվելու վայրը, նրա կատարած հեռախոսազանգերը, ժամանակը և նույնիսկ տևողությունը։ Ես գուցե դեռ կհասկանայի, եթե խոսքը վերաբերվեր վարակակիրներին, կամ հարակադիր կարանտինի մեջ գտնվող անձանց, պարզելու նրանց շփումները, և դրա միջոցով արագ իդենտիֆիկացնելու հնարավոր ռիսկային գոտում գտնվող մարդկանց (թեև հեռախոսի զանգով վիրուսը չի տարածվում), բայց երբ իշխանությունը փորձում է տոտալ վերահսկողություն հաստատել բացարձակ ԲՈԼՈՐԻ վրա, իմ մոտ կասկածներ են առաջնանում, որ նպատակը լրիվ այլ է։

Աշխարհահռչակ գրող և հրապարակախոս Յուվալ Հարարին տառացիորեն մի քանի օր առաջ մարգարեական հոդված էր գրել, որում նա զգուշացնում էր, որ տարբեր ավտորիտար կառավարություններ փորձելու են օգտվել համաճարակից՝ խստացնելու իրենց վերահսկողությունը հասարակության վրա, այն հիմնավորմամբ, որ մարդիկ ընդունակ չեն ինքնուրույն խելամիտ վարքագիծ դրսևորել։ Իրական նպատակը սակայն նույն այդ մարդկանց քաղաքականապես կախյալ և վերահսկելի դարձնելն է՝ եթե գիտեն ձեր բոլոր զանգերը, ձեր ամբողջ շփման շրջապատը, ձեր գտնվելու վայրը, էլ չեմ ասում ձեր խոսակցությունների բովանդակությունը, մեծ հավանակությամբ մի բան կկարողանան գտնել, որով ձեզ կգցեն իշխանությունից կախման մեջ, և այսուհետև կստիպեն հլու հնազանդ ենթարկվել նրա ցանկացած կամայականություններին։

Այսօր դեռ հնարավոր է դա կանխել։ Օրենքի նախագիծը դեռ պետք է գնա երկրորդ ընթերցման, և հնարավորություն կա փոփոխել այս անհեթեթ նորմերը, և կամ էլ պատգամավորները կգիտակցեն, որ քվեարկելով այս օրենքնին, իրենք կդառնան այն ամենը, ինչի դեմ պայքարում էին դեռ երկու տարի առաջ, և ի վերջո հետ կկանգնեն։ Մեզնից յուրաքանչյուրը, եթե չի ցանկանում դառնալ տոտալ պետական վերահսկողության օբյեկտ, ևս կարող է այսօր բարձրացնել իր ձայնը, և դրանով հստակ ուղերձ հղել Ազգային Ժողովին՝ հետ կանգնելու այս հերթական անհեթեթ քայլից։

Հ․Գ․ Հարարիի հոդվածը՝ այստեղ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:55
Ծիծաղելի է, երբ ասում են՝ մեր շուկան փոքր է. Բագրատյան
«Ձեռքբերման շուկաները խիստ նեղացել են՝ նախկինում որոշակի կոռուպցիոն  համակարգերի ստեղծման արդյունքում»,-խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
14:52
Բասկետբոլիստների արհմիությունը պահանջում է չվերսկսել Եվրոլիգան
Եվրոլիգայի խաղացողների արհմիությունը դիմել է լիգայի բոլոր ակումբներին՝ խնդրելով չեղարկել 2019/20 թվականների մրցաշրջանի մնացած մասը: Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
14:40
Օրենսդրական փոփոխություններով կվերացվի ոստիկանների կաշկանդվածությունը. Անդրանիկ Քոչարյան
«Ոստիկանն իր կերպարով չի գնում պատվերի հետևից, ինքը գնում է իր իրավասության հետևից, գուցե, մի քիչ կաշկանդված»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
14:36
Արևմտյան Ավստրալիայում փոթորիկը հոսանքազրկել է ավելի քան 60 հազար շինություն
Ըստ ABC- ի, արևմտյան Ավստրալիայում ավելի քան 60 հազար շենք մնացել են առանց էլեկտրականության ուժեղ փոթորկի հետևանքով: Տարերքի հետևանքներն...
Աղբյուր` Panorama.am
14:29
Մոսկվայի հարավում փոխհրաձգության երեք մասնակցի կալանավորել են
Երեք անձ ձերբակալվել են Յասնի բնակելի համալիրի մոտակայքում՝ Կաշիրսկոյե մայրուղու և Յասենևայա փողոցի խաչմերուկում  տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
14:19
Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մայիսի 26-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն...
Աղբյուր` Panorama.am
14:16
Մայր Աթոռ շարունակում է նվիրատվություններ ստանալ
Ամենայն Հայոց Կաթողիկոս  Գարեգին Երկրորդի կոչին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել...
Աղբյուր` Panorama.am
14:14
Անբարո գերշահույթ ստացողների ականջը բռնելու համար պետք է ընդլայնել ՏՄՊՊՀ մանդատը. Զոհրաբյան
«Ամենահեշտ բանն է ասել, որ այսինչ բանը ձեր մանդատի մեջ չի մտնում»,- խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ...
Աղբյուր` Panorama.am
14:12
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավրուսի 8989 դեպք
Ռուսաստանում անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8946 նոր դեպք: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, ասված է Գլխավոր շտաբի...
Աղբյուր` Panorama.am
14:00
ՀՀ-ում Իրանի դեսպան․ Հայաստանը միջացք է Իրանի և Եվրոպայի միջև
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին Հայաստան-Իրան առևտրի պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանյանի հետ տեսակոնֆերանսի ընթացքում հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:55
Երեխայի կենսաբանական հայրը չէր
Մեղադրանք է առաջադրվել Շենգավիթ համայնքի 45-ամյա տղամարդուն:
Աղբյուր` Panorama.am
13:49
Շիրակում ուժեղ քամուց վնասվել են դպրոցի և բնակելի տների տանիքներ
Քիչ առաջ  ուժեղ քամու հետևանքով տուժվել են Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի բնակավայրեր։ Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ նախնական...
Աղբյուր` Panorama.am
13:45
Գյուղմթերքի որոշ մթերողներ մոնոպոլ դիրքում են, գյուղացին խնդրի առաջ է կանգնում. պատգամավոր
«Որոշ տարածաշրջաններում մթերողը մոնոպոլ դիրքերում է, և գյուղացիները հաճախ ստիպված են լինում ենթարկվել մթերողի թելադրած գնին։ Արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
13:42
Թաթուլ Մանասերյան․ Մեր երկիրն արդեն հետ է շպրտվել տարածաշրջանային զարգացումից
«Գոլոս Արմենի»-ն «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ...
Աղբյուր` Panorama.am
13:34
ՊԵԿ. ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվում է
Պետական եկամուտների կոմիտեն, կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն  ուղղված...
Աղբյուր` Panorama.am
13:32
«Իմ Ձայնը». Դատավորների նկատմամբ ազդեցության մեխանիզմները
«Իմ Ձայնը» նախագիծը տարածելէ  հոդված, որտեղ անդրադառնում է դատավորների վրա ազդեցության եղանակներին....
Աղբյուր` Panorama.am
13:28
Կանաչապատման ՀՈԱԿ. Կեղծ փաստերով հանրությանը մոլորեցնելու փորձերը անթույլատրելի են
Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ներկայացրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արցախ. ՊԲ հերթացուցակում գտնվողներին նախատեսվածից շուտ բնակարաններով կապահովեն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ընդունել է Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ուժի միակողմանի ցուցադրություն
Վաղուց արդեն ակնհայտ է, որ  Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվում է նենգ ու ստորագույն քաղաքական հետապնդում, որը ոչ մի աղերս չունի իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Հայաստանն Ադրբեջանի պատճառով արձանագրությունը ստորագրել է վերապահոմով
«Ադրբեջանի կողմից արձանագրության վերաբերյալ վերապահում ներկայացնելու կապակցությամբ Հայաստանի կողմից այն ստորագրվել է...
Աղբյուր` Panorama.am
13:00
Փաշինյանը շնորհավորել է Հորդանանի թագավորին
Անկախության օրվա առթիվ
Աղբյուր` Panorama.am
12:57
Նորիկյան. Այս խայտառակ պատկերի համար պետք է «գլուխներ թռնեն»
Փաստաբան Նորայր Նորիկյանը, արձագանքելով կորոնավիրուսի՝ օր օրի ավելացող դեպքերին, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Պարո՛ն վարչապետ,...
Աղբյուր` Panorama.am
12:51
Աշխատակից. Հայկ Մարությանի կինն ամեն օր գալիս էր Կանաչապատման ՀՈԱԿ
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ակցիան են իրականացնում. աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
12:44
Ի՞նչ անել COVID-19 -ով պայմանավորված առողջապահական, տնտեսական և քաղաքական կոլապսից խուսափելու համար
Ռազմավարական բարեփոխումների ազգային խորհուրդի հրապարակումը
Աղբյուր` Panorama.am
12:40
«Մի հատ հըլը դուք ձեր չափի մեջ մնացեք, դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես».Գևորգ Պետրոսյան
«Ով է այդպիսի բան թույլ տվել դատավորներին, որ կանգնեն պատգամավորների առաջարկությունները որակեն դեկլարատիվ կամ ոչ դեկլարատիվ»,-այսօր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Գաղափար կա, որ դիմակները հանրային վայրերում ավտոմատ ապարատների միջոցով վաճառվեն. Գևորգյան
«Այօրվանից դիմակների կրումը խիստ կերպով վերահսկվելու է, նաև վարչական տուգանքներ կան չկրելու կամ չունենալու հետ կապված, ուզում եմ հասկանալ՝...
Աղբյուր` Panorama.am
12:29
Արայիկ Հարությունյան. Հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը պետք է ենթարկվի պատասխանատվության
ԿԳՄՍ  նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց իրավապահներին՝ ստուգել ԲՈԿ նախագահ  Սմբատ Գոգյանի...
Աղբյուր` Panorama.am
12:23
Այս պահին աշխարհում գրանցված կորոնավիրուսի նոր դեպքերով Հայաստանը 7-րդ տեղում է. Worldometers
Հայաստանում այսօր՝ մայիսի 25-ի, ժամը 11-ի դրությամբ գրանցվել է նոր կորոնավիրուսի դեպքերի հակառեկորդ՝ 452 նոր վարակակիր։ Նոր գրանցված...
Աղբյուր` Panorama.am
12:14
Էլինար Վարդանյան. Իշխանության որակը համարժեք չէ այսօրվա բարդ իրականությանը
1. Երկրի վարչապետը ծառի վրա է, կեռաս է հավաքում 2. Մարզպետը ինքնախոստովանական հայտարարություն է անում։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}