Իրանի դեսպան. Պատժամիջոցների պաշտպանները պատասխանատու են մարդկանց մահվան համար
Մարտի 28-ին Ֆրանսիայում Իրանի դեսպան Բահրամ Քասեմին իր ուղերձում հայտարարել է, որ նրանք, ովքեր կոչ են անում ավելացնել պատժամիջոցները և առավելագույն ճնշում գործադրել ճգնաժամային աշխարհում, պետք է պատասխանատվության ենթարկվեն հազարավոր անմեղ մարդկանց մահվան համար: Այս մասին հայտնում է Regnum-ը։
«Նրանք, ովքեր խոսում են պատժամիջոցների և առավելագույն ճնշման մասին, աշխարհում կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում, երբ հազարավոր մարդիկ մահանում են և տիրում է վախի և անհանգստության մթնոլորտ, պետք է պատասխանատվություն կրեն հազարավոր անմեղ մարդկանց մահվան համար», - ասել է Քասեմին:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն ասել էր, որ Covid19- ը կործանում է աշխարհը՝ չխնայելով ոչ մի ազգի: Անգամ աշխարհի ամենամեծ տնտեսությունները այլ երկրների կարիք ունեն՝ համաճարակի դեմ պայքարում, բայց հրաժարվում են դադարեցնել տնտեսական ահաբեկչությունն Իրանի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ