Հատուկ չվերթով կազմակերպվել է Կալկաթայի ճեմարանի սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը
Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից:
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 31-ին կիրականացնի Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա չվերթները
- Քաղավիացիան՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա այսօրվա չվերթների մասին
- Կազմակերպվել է ԱՄՆ-ում գտնվող հայ ուսանողների վերադարձը ՀՀ
- Դադարեցվելու են Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները
- Այսօր կկայանա Wizz Air-ի պլանավորված առաջին չվերթը Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ