Կորոնավիրուսի պատճառով ՌԴ-ում հետաձգվել են ընդունելության քննությունները
Ռուսաստանի բուհեր ընդունվելու ժամկետները կհետաձգվեն՝ նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը։ Այս մասին գրում է Tass-ը։
Նախարարի խոսքով, ընդունելության քննությունները կարող են հետաձգվել երկու-չորս շաբաթով։
Նշվում է, որ նախկինում համալսարանների ընդունելությունը սկսվում էր հունիսի 20-ից ոչ ուշ:
Ֆալկովը նշեց, որ չնայած քննությունների հետաձգմանը, ԿԳ նախարարությունը կցանկանար սկսել նոր ուսումնական տարին «ըստ հիմնական սցենարի»՝ սեպտեմբերի 1-ին, բայց կանխատեսումներ անելու համար դեռ վաղ է:
«Եկեք հիմա գոյատևենք ապրիլից և տեսնենք, թե ինչ դինամիկա է, քանի որ նույնիսկ իրավասու մասնագետների գնահատականները դեռ տարբեր են», - ասել է նա:
Նախարարը նաև շեշտեց, որ դիմորդների գրանցումը նախատեսվում է օգոստոսի երկրորդ կեսին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ