ԱՄՆ-ի «հետապնդումների» պատճառով Մադուրոն կոչ է անում աշխարհի առաջնորդներին աջակցել իրեն
ԱՄՆ-ը 15 միլիոն դոլար պարգևավճար է խոստացել այն տեղեկությունների համար, որոնք կարող էին հիմք հանդիսանալ Վենեսուելայի նախագահի ձերբակալման կամ դատապարտման համար, ինչպես նաև 10 միլիոն դոլար պարգևատրում էր նախատեսվել՝ Բոլիվարիայի հանրապետության իշխանության այլ ներկայացուցիչների վերաբերյալ նմանատիպ տեղեկատվություն տրամադրելու համար:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նամակ է հղել համաշխարհային առաջնորդներին ՝ խնդրելով իրեն աջակցել Միացյալ Նահանգների հետապնդումների դեմ պայքարում: Երեքշաբթի օրը TASS-ին նման տեղեկույթ է փոխանցել Մոսկվայում Բոլիվարիայի Հանրապետության դեսպանությունը:
Վենեսուելայի առաջնորդն ուշադրություն է հրավիրել փաստի վրա, որ այն ժամանակ, երբ երկրները պետք է մտահոգվեն կորոնավիրուսային վարակի տարածման իրավիճակից՝ Միացյալ Նահանգները շարունակում է առավելագույն ճնշում գործադրելու իր քաղաքականությունը: Ըստ Մադուրոյի, ամերիկյան իշխանությունները Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյաներին և անձամբ իրեն մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:
Մադուրոն շեշտել է, որ Վաշինգտոնի գործողությունները նպատակ են հետապնդում թմրանյութերի ապօրինի շրջանառության և ահաբեկչության կեղծ մեղադրանքների շնորհիվ Վենեսուելայի իշխանությունների նկատմամբ դատական հետապնդում սկսել: Վենեսուելայի Նախագահը նաև մնջախաղ է անվանել իր կամ երկրի կառավարության բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասին տեղեկատվություն տրամադրելու դիմաց խոստացված պարգևավճարը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ