Պարետատունը՝ Մարզահամերգային համալիրի մահճակալներով կահավորման մասին
Սոցիալական ցանցերում լայն տարածում գտած Մարզահամերգային համալիրում արված լուսանկարների վերաբերյալ հայտարարություն է տարածել պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը։
«Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։
Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»,-նշել է նա։