ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի մամուլի քարտուղարը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, կարևորել են ՀԱՊԿ շրջանակում համաճարակի հաղթահարման ուղղությամբ համագործակցությունը, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են համաճարակի հաղթահարման շրջանում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների միջև ակտիվ կապի պահպանմանա նհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ նախագահի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
- Մեկ օրում Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով հիվանդների թիվը ավելացել է 500-ով. INTERFAX
- Լուկաշենկոն Բելառուսում նախագահական ընտրությունները հետաձգելու հիմք չի տեսնում
- 31.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 532 հաստատված դեպք կա
- Կորոնավիրուսի պատճառով ՌԴ-ում հետաձգվել են ընդունելության քննությունները
- Ղազախստանը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ժամկետը. Lenta.ru