Ալժիրում համաճարակի պատճառով ազատ կարձակվեն ավելի քան 5000 բանտարկյալ. ՏԱՍՍ
Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբբունը ավելի քան 5000 բանտարկյալների համաներման հրամանագիր է ստորագրել, որպեսզի կանխեն նոր կորոնավիրուսի տարածումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Al Jazeera-ն։
Ըստ ստացվող տեղեկատվության, նախագահական համաներման արդյունքում տեղական բանտերում պահվող 5,037 մարդ ազատ կարձակվի:
Ալժիրում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 25-ին:
Ըստ բնակչության և բժշկական բարեփոխումների նախարարության տվյալների, մինչ օրս երկրում հայտնաբերվել է վարակի ավելի քան 700 դեպք, մահացել՝ ավելի քան 40 մարդ: