Իրավունք 14:51 01/04/2020 Հայաստան

Գլխավոր դատախազություն. Խախտվել են բնակելի թաղամասի կառուցման գործընթացում շինարարական նորմերի պահանջները

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևանի Ն. Տիգրանյան 1/1 փակուղի հասցեում իրականացվող շինարարության վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության համակողմանիությունն ապահովելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:

Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ արդյունքում պարզվել է, որ առևտրային ընկերության կողմից Արաբկիր վարչական շրջանի նշված հասցեում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքային նախագծային փաստաթղթերի մշակման համար Երևանի քաղաքապետի կողմից 2018թ. մարտի 2-ին տրվել է նախագծման թույլտվություն: Համաձայն վերջինիս՝ թույլատրվել է մշակել թվով 5 բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման նախագիծ՝ գործող նորմատիվային պահանջների համաձայն նախատեսելով ապահովել հարակից շինություններից և միմյանցից կառույցների վերգետնյա մասերի անհրաժեշտ նվազագույն հեռավորությունը։

Երևանի քաղաքապետի կողմից 2018թ. ապրիլի 27-ին ընկերությանը տրվել է հիշյալ բնակելի թաղամասի կառուցման շինարարության թույլտվությունը։ Դրա համար հիմք են հանդիսացել ինչպես նախագծման թույլտվությունը, մասնագիտացած ընկերության կողմից մշակված աշխատանքային նախագիծը, վերջինիս վերաբերյալ մեկ այլ ընկերության կողմից հաստատված փորձաքննության եզրակացությունը, այնպես էլ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տված եզրակացությունները։

Ըստ աղբյուրի, սակայն ավելի ուշ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնակելի թաղամասի մասնաշենքերից մեկը գտնվում է հարակից տարածքում գտնվող արտադրական օբյեկտից 3,4 մետր, իսկ մեկ այլ մասնաշենք՝ 9,3 մետր հեռավորության վրա: Այսինքն բնակելի թաղամասը արտադրական գոտում կառուցելուց հաշվի չի առնվել շինարարական նորմի այն պահանջը, համաձայն որի՝ հասարակական և խառը կառուցապատման գոտիներին կից տեղակայված արտադրական օբյեկտների հողամասերի սահմանից հեռավորությունը մինչև բնակելի և հասարակական շենքերը, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և նախադպրոցական, առողջապահական և հանգստի հաստատությունների հողամասերի սահմանները, պետք է լինի 50մ-ից ոչ պակաս:

Ընդ որում, բազմաթիվ քաղաքացիների հետ կնքվել են կառուցվող բնակելի թաղամասի շենքերում գտնվող անշարժ գույքերը գնելու իրավունքի մասին պայմանագրեր, որոնք ստացել են պետական գրանցում:

Այսինքն ուսումանսիրությամբ պարզվել է, որ կառուցապատման նախագծի ճարտարապետաշինարարական մասը մշակած ընկերության ծառայողի կողմից կազմվել է նախագծման թույլտվության և շինարարական նորմերով սահմանված պահանջներին հակասող՝ բնակելի թաղամասի նախագիծ, իսկ փորձաքննության եզրակացությունը հաստատած առևտրային ընկերության ծառայողի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ պաշտոնատար անձանց կողմից նախագծի վերաբերյալ տրվել են առերևույթ ակնհայտ կեղծ բովանդակությամբ եզրակացություններ, որոնք տրամադրվել են շինթույլտվություն ստացող ընկերությանը, վերջինս էլ իր հերթին դրանք ներկայացրել է Երևանի քաղաքապետարան։
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք իրենց հերթին անտեսել են շինարարական նորմերով և նախագծման թույլտվությամբ սահմանված պահանջները:

Արդյունքում տրվել է առերևույթ ակնհայտ կեղծ բովանդակությամբ շինթույլտվություն, ինչը հարակից տարածքում գտնվող արտադրական օբյեկտի սեփականատիրոջ և անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագրեր կնքած քաղաքացիների համար առաջացրել է ծանր հետևանքներ։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրություններով ի հայտ են բերվել ենթադրյալ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:28
Ոստիկանության համակարգի բարեփոխումները պետական բյուջեի համար 16 մլրդ դրամ կարժենան
 «Մոտավոր  300 քաղաքացի ռիսկեր ունեն  և ենթադրվում է, որ նրանց այլ աշխատանքներ կառաջարվեն»,-եզրակացրեց պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
12:20
Քաղաքացիների մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն
Մեկ  շաբաթում հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ը այսօր կփակվի՝ պարետի որոշմամբ։ Կառավարության նիստում հայտարարեց Տեսչական...
Աղբյուր` Panorama.am
12:11
Իսպանիայում սուգ է
Իսպանիայի կառավարությունը նախօրեին հայտարարել է, որ երկրում 10-օրյա պաշտոնական սուգ կհայտարարվի՝ կորոնավիրուսային համաճարակից մահացածների համար,...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8338 նոր դեպք
Ռուսաստանում, անցած օրվա ընթացքում, 85 մարզում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 8338 նոր դեպք: Համաճարակի ողջ ընթացքում դեպքերի թիվը հասել է...
Աղբյուր` Panorama.am
11:59
Վիտալի Բալասանյան. Խաղաղության գործընթացի արդյունավետությունը կախված է Արցախի կարգավիճակի հարցի արդար լուծումից
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը կարծում է՝ Մինսկի խմբի հովանու ներքո պետք է կնքել խաղաղության պայմանագիր։ Իսկ մինչ դրան հասնելը...
Աղբյուր` Panorama.am
11:58
Կարեն Վրթանեսյան. Հայաստանում կորոնովիրուսից մեկ օրում մահացել է այնքան մարդ, որքան համավարակի ողջ ընթացքում Վրաստանում
Բլոգեր Կարեն Վրթանեսյանը գրում է. «Երեկվա դրությամբ գրանցվել է 372 նոր վարակակիր, բուժվել են 35 մարդ։ Այսինքն ակտիվ քեյսերն ավելացել է...
Աղբյուր` Panorama.am
11:49
Տիգրան Աբրահամյան. Իրավիճակը կարող է աստիճանաբար սրվել
«Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերին պատկանող մեքենայի խոցման փաստը պետք է դիտարկել օրեր առաջ...
Աղբյուր` Panorama.am
11:48
ՊՆ. Նախիջևանի միջդիրքային տարածքում, այո, ավտոմեքենան այրվել է
Սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում։
Աղբյուր` Panorama.am
11:46
Արցախի նախագահը նոր նախարար է նշանակել
Արցախի Հանրապետության  Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:43
Սպանություն՝ Կոտայքի մարզում
Մայիսի 25-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Փաշինյան. Մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ
Վարչապետի խոսքով, այսօրվա թվերը ցույց են տալիս, որ ցավոք սրտի, դեռևս չեն սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ։
Աղբյուր` Panorama.am
11:35
ԶԼՄ-ներ. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը փող են խնդրել արքայազն Չարլզից
Մեծ Բրիտանիայի արաքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, դիմել են թագավորական  ընտանիքին՝ խնդրելով ֆինանսական օգնություն։ news.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
11:25
Արցախում կորոնավիրուսի վարակման դեպքերն ավելացել են
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Նոր կորոնավիրուսի վարակը...
Աղբյուր` Panorama.am
11:13
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքը, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
11:04
«Ինչի եք ճպցնում, տիկին Սամսոնյան: Չեք ուզում դուրս եկեք». Արարատ Միրզոյան
Աժ նախագահ Արարատ Միրզոյանը ընդհատեց նիստը և նայելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմը՝ հայտարարեց. «Հարգելի տիկնայք...
Աղբյուր` Panorama.am
11:02
2020թ․-ին օդի աղտոտվածության մակարդակը կարող է լինել ամենացածրը պատմության մեջ
2020 թվականին Երկրագնդի մթնոլորտում CO2-ի արտանետումները կարող է դառնալ ամենացածրը մարդկության արդյունաբերական պատմության մեջ: Այս մասին, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:00
27.05.2020. 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք
Մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած, 98-ը` մահվան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ճգնաժամը կարող է երկար տևել․Եվրոպական կենտրոնական բանկ
Կորոնավիրուսային պանդեմիան Եվրոպան դրեց ծանր ճգնաժամի եզրին, որի ելքը խոստանում է երկար լինել: Այս մասին ասված է Եվրոպական կենտրոնական բանկի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Beeline-ը կօգնի կորպորատիվ հաճախորդներին կառուցել ներքին ցանց
Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար լոկալ ցանցի կառուցման, սերվերային և ցանցային սարքավորումների տեղադրման և միացման...
Աղբյուր` Panorama.am
10:45
Իռլանդիայի վարչապետը կարանտինային միջոցներ է սահմանել ու ընկերների հետ գնացել խնջույքի
Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը ընկերների հետ գնացել է խնջույքի՝ խախտելով սոցիալական հեռավորության...
Աղբյուր` Panorama.am
10:43
ԱԺ նախագահը մոռացել էր շնորհավորել կին պատգամավորի ծննդյան տարեդարձը
ԱԺ-ն հերթական նիստը սկսեց նախորդ օրվա քննարկած օրինագծերի քվեարկությամբ: Քվերակությունն ընդհատեց պատամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ նկատելով, որ...
Աղբյուր` Panorama.am
10:37
«Կասպերսկի». Մոբայլ բանկային տրոյական ծրագրերը եռակի քիչ են գրոհել հայաստանցի օգտատերերին
Մոբայլբանկային տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի առաջին եռամսյակում բախվել է հայաստանցի օգտատերերի 0,07%-ը, Վրաստանում նման գրոհներ գրանցվել են...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ժողովուրդ». Ի վերջո, հանդիպե՞լ են Գագիկ Ծառուկյանը, Ռումանոս Պետրոսյանն ու Արարատ Միրզոյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս Ազգային ժողովի նախագահ Արարատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Հրապարակ». Էդմոն Մարուքյանին ԱԺ-ում ուղեկցում է իր հաղթանդամ թիկնապահը, որը համարվում է օգնական
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքից հետո քաղաքական բոյկոտ հայտարարած «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
10:26
«Ժողովուրդ». ԱԱԾ-ն գաղտնալսել է Արսեն Երևանսկուն և բերման ենթարկել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» Արսեն...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Փաստ». Իշխանությունները նախնական որոշում են կայացրել անժամկետ դադարեցնել այս տարի նախատեսված բոլոր ՏԻՄ ընտրությունները
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, համավարակով պայմանավորված՝ երկրում բոլոր զանգվածային միջոցառումներն ու մարդաշատ...
Աղբյուր` Panorama.am
10:23
«Հրապարակ». Նիկոլի «Սեվ ցուցակն» ընդարձակվել է ու դեռ լիարժեք չէ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հերթը հասավ մերոնց՝ Վարդան Աթաբեկյան, Սոֆյա Հովսեփյան, Աննա Կարապետյան, Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
10:11
«Փաստ». Հիմա արդեն մարդիկ ավելի շատ անհարմար են զգում պաշտպանել իշխանություններին. Վարկանիշը նվազել է
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին շատ է խոսվում իշխանությունների վարկանիշի նվազման մասին։ Դրա համար բավական է դուրս գալ...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Հրապարակ». ԱԺ-ն խնայողություն է անում լրագրողների հաշվին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը որոշել է խնայողություն անել լրագրողների հաշվին։ Մինչև վերջերս ԱԺ անցակետում բոլորին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}