Քաղաքական 16:06 01/04/2020 Արցախ

«Ականատես». Արցախի համապետական ընտրությունների քվեարկությունն ընթացել է որոշակիորեն լարված մթնոլորտում

«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրությունների դիտարկում։ Ինչպես ասված է տարածած հայտարարության մեջ, COVID-19-ի տարածման ռիսկերով պայմանավորված՝ «Ականատեսը» վերանայել է իր նախնական մեթոդաբանությունը՝ ընտրատեղամասերում հայաստանյան և արցախյան դիտորդների համատեղ դիտարկումը փոխարինելով տեղացի շրջիկ դիտորդներով, ինչպես նաև՝ ավելացնելով տեսաձայնային հեռարձակմամբ ապահովված տեղամասերի հսկման բաղադրիչը՝ հայաստանյան դիտորդների ներգրավմամբ։

Առաքելությունն ընդգրկել է 15 շրջիկ խումբ, որոնք այցելել են Արցախի ողջ տարածում տեղակայված 136 տեղամաս և դիտարկել քվեարկության ընթացքը, ինչպես նաև մասնակցել են արդյունքների ամփոփմանն ու հաշվարկին 31 ընտրատեղամասերում։ Երևանում տեղակայված դիտորդների խումբը հետևել է հեռարձակմանը 46 տեղամասում։

Ութ դիտորդ վերահսկել է քվեարկության արդյունքների աղյուսակավորման գործընթացը բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Բացի այդ, առաքելությունը ստացել է ահազանգեր քաղաքացիներից և կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներից՝ ընթացիկ ընտրախախտումների վերաբերյալ։

«Ականատեսի» կողմից դիտարկված տեղամասերում քվեարկության գործընթացը, հիմնականում, կազմակերպված էր պատշաճ կերպով։ Դիտարկման արդյունքներով՝ մոտ 20 տեղամասում հայտնաբերվել են կահավորման հետ կապված խնդիրներ, որոնք, հիմնականում, պայմանավորված են եղել քվեարկության սենյակների և/կամ շենքային պայմանների անհամապատասխանությամբ։

Համայնքներից մեկում ընտրատեղամասը տեղակայված է եղել հանդիսանությունների սրահում, որը գտնվում էր համայնքապետարանի շենքում՝ չնայած այն հանգամանքին, որ համայնքում առկա էին այլ հարմար տարածքներ քվեարկությունը կազմակերպելու համար։ Մի շարք տեղամասերում  եղել է վատ լուսավորություն, բացակայել է չհրկիզվող պահարանը,  գրանցվել է քվեախցիկների սխալ տեղակայում՝ գաղտնիության խախտման ռիսկեր, բացակայել է ընտրատեղամասի կնիքը։ Այնուամենայնիվ, առաքելության ընդհանուր գնահատմամբ, նշված թերությունները չեն ունեցել հատուկ միտում։

Հանձնաժողովի անդամները, հիմնականում, կարգապահորեն կատարել են իրենց պարտականությունները։ Եղել են եզակի դեպքեր, երբ հանձնաժողովի նախագահը ոչ համագործակցային վերաբերմունք է դրսևորել դիտորդների նկատմամբ։ Երբեմն խախտվել են հանձնաժողովի անդամների և վստահված անձանց՝ օրենքով սահմանված գործառույթները, գրանցամատյանը լրացվել է թերի, քվեաթերթիկների դարձերեսին բացակայել են հանձնաժողովի երեք անդամների ստորագրությունները, իսկ քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ որոշ քվեաթերթիկներ անհիմն կերպով ճանաչվել են անվավեր։

Հանդիպել են վիճակահանությամբ հանձնաժողովի անդամների միջև գործառույթների բաշխման կարգի պահպանման հետ կապված խնդիրներ։ Որոշ դեպքերում, պայմանավորված հանձնաժողովի նախագահի ցածր պատրաստվածությամբ՝ նկատվել է քվեարկության գործընթացի անբավարար որակի կազմակերպում։

Ոստիկանությունը, հիմնականում, ապահովել է հասարակական կարգը, թեև եղել են դեպքեր, երբ ոստիկանները ներկա են գտնվել ընտրատեղամասում՝ առանց պատշաճ հիմնավորման։

Ըստ դիտորդկան առաքելության, ընտրատեղամասերում քվեարկության գործընթացի հեռարձակման հսկողության արդյունքներով՝ դիտարկված 46 տեղամասերից մոտ 10-ում նկատվել են հեռարձակման պարբերաբար խափանումներ՝ գումարային մի քանի ժամ տևողությամբ։

Հեռարձակման որակի խնդիրներ են նկատվել դիտարկվող տեղամասերի համարյա կեսում։ Մի դեպքում տեղամասի հեռարձակումը փաստացի կրկնել է մեկ այլ տեղամասի եթերը։ Եղել են դեպքեր, երբ խնդիրների ծագման պարագայում, տեսախցիկների հեռավորությունը հանձնաժողովի անդամների սեղաններից թույլ չի տվել լիարժեք կերպով հետևել համապատասխան քննարկումներին և լիարժեքորեն ընկալել խնդիրների բնույթը։ Հեռարձակումը տեխնիկապես հնարավորություն չի տվել վերադիտել և ստուգել տեսանյութում նկատված խնդրահարույց դրվագները։

Հակառակ COVID-19 պայմաններում կազմակերպվող ընտրությունների ռիսկերի առնչությամբ «Ականատեսի»  նախօրեին արտահայտած մտահոգություններին՝ ընտրողների մասնակցությունը բավականին բարձր էր և ակտիվ։

Ձեռնարկվել էին անվտանգության միջոցառումներ, և դիտարկված բոլոր տեղամասերում քվեարկության գործընթացի բոլոր մասնակիցներին բաժանվում էին հիգիենիկ պաշտպանության միջոցներ ու գրիչներ, թեև ոչ բոլորն էին կրում կամ գործածում դրանք։ Շփման համար անվտանգ հեռավորությունը պահելու վերաբերյալ հրահանգները, որպես կանոն, չէին պահպանվում և քաղաքացիները սերտորեն ու անկաշկանդ, առանց պաշտպանության միջոցների, հարաբերվում էին միմյանց հետ։

Շրջիկ դիտորդության և հեռարձակումների միջոցով բացահայտված հիմնական խնդիրները ներառել են հետևյալը․

Ուղղորդման դեպքեր, երբ կողմնակի անձինք ուղղորդել են ընտրողներին կամ վստահված անձը փորձել է հավաստիանալ ընտրողների «ճիշտ քվեարկության մեջ»․

Քվեարկության գաղտնիության խախտում, երբ ընտրողները քվեաթերթիկները ծալել են դրսում կամ քվեախցում քվեարկել են մի քանի հոգով․

Ակտիվ քարոզչություն, որը դրսևորվել է կուսակցությունների պիտակներով մեքենաների՝ տեղամասերի մոտ տեղակայմամբ, քարոզչություն՝ քվեարկելու «թիվ 6» թեկնածուին, քարոզչություն «Ազատ հայրենիք» կուսակցության շապիկով․

Մարդկանց կուտակումներ՝ դիտարկված տեղամասերից 47-ում, ինչպես նաև բազմաթիվ կողմնակի անձանց ներկայություն ընտրատեղամասում կամ դրա հարակից տարածքում․

Հանձնաժողովի անդամների կամ քվեարկության այլ մասնակիցների ներգրավմամբ խախտումներ, որտեղ մասնավորապես՝

Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում տեղակայված 6/10 տեղամասում հանձնաժողովի նախագահը հետևողաբար խոչընդոտել է դիտորդի աշխատանքներին և թույլ չի տվել ծանոթանալ տեղամասի գրանցամատյանին.

Ստեփանակերտում տեղակայված 1/17 տեղամասում հանձնաժողովի նախագահը քվեախցիկի մոտ ընտրողներին ձեռքով ցույց է տվել, թե ում ընտրեն։ Նույն տեղում «Նոր Արցախ» դաշինքի վստահված անձը մի քանի անգամ կանգնել է քվեախցիկների հետնամասում և հետևել ընտրողների քվեարկությանը.

Մարտակերտ քաղաքում տեղակայված 4/2 տեղամասում 14:30-14:45-ին տեսախցիկով նկատվել է լցոնման դեպք, որը, սակայն, հնարավոր չի եղել ստուգել տեսանյութի վերանայման անհնարինության պատճառով։

Վերոնշյալ ցրված կամ դրվագային խախտումների համատեքստում համեմատաբար ավելի արտառոց և ուշագրավ է եղել բազմաթիվ ընտրողների կողմից քվեարկած քվեաթերթիկները լուսանկարելու երևույթը, որոնց մեծամասնությունը, ինչպես պարզվել է դիտարկման արդյունքում, քվեարկած են եղել Արայիկ Հարությունյանի կամ «Ազատ հայրենիք» կուսակցության օգտին։

«Ընդհանուր առմամբ կարելի է եզրակացնել, որ 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների քվեարկությունն ընթացել է որոշակիորեն լարված մթնոլորտում։

Խախտումների մեծ մասը եղել է դրվագային, բայց մի շարք երևույթների, մասնավորապես ընտրության արդյունքների պատկերմամբ քվեաթերթիկների լուսանկարահանման պրակտիկան հիմք են տալիս ենթադրել, որ դրանք եղել են կազմակերպված։ Բազմաթիվ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ, այլ վերահսկվել է որոշ քաղաքական ուժերի կողմից, ինչը կարող էր ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա»,-ասված է առաքելության տարածած հայտարարության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}