«Ժողովուրդ». Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ողջ աշխարհին համակած նոր կորոնավիրուսի համաճարակը մոբիլիզացրել է բոլոր ուժերին բոլոր երկրներում, և մարդիկ համախմբված պայքարում են վարակի տարածման դեմ: Միայն թերևս Հայաստանում է նկատվում որոշ պաշտոնյաների կողմից ընդգծված պասիվ վերաբերմունք ու կազմակերպվածության ընդգծված պակաս:
Աշխարհի գրեթե մի երկիր չկա, որտեղ բժիշկների կոմունիկացիան ապահովի այլ մարմին, քան համայնքը: Մեր դեպքում թեև Երևանի քաղաքապետարանն ունի քաղաքապետ` ի դեմս Հայկ Մարությանի, քաղաքապետարանի առողջապահության վարչություն, որը պետք է Առողջապահության նախարարության հետ համագործակցված կազմակերպի պայքարի համակարգված աշխատանքը, սակայն բժիշկները մեր երկրում տեղափոխվում են ոչ համայնքային մեքենաներով, այն դեպքում, երբ նույնիսկ քաղաքային տրանսպորտի գործունեությունն էլ է դադարեցվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետ Հայկ Մարությանն, իհարկե, աշխատանքի գնում է, սակայն գրեթե որևէ աշխատակցի չի ընդունում, հորդորում է առցանց աշխատել` ավելի խուսափելով շփումներից (իհարկե նախկինում էլ նա ակտիվ չէր աշխատակազմի հետ շփումներով): Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն` առարկայական, փաստերով: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, սակայն ապարդյուն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ