Իրավունք 18:09 03/04/2020 Հայաստան

Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ

«ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի առաջարկությունը Եվրոպայի անդամ բոլոր երկրներին պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեակատարողական հիմնարկներում՝ թե կալանավորված, թե դատապարտված անձինք, թե նաև ՔԿՀ ծառայողները կարող են լինել կորոնավիրուս հիվանդության զոհ։ Կոմիտեի զեկույցը կոչված է կանխարգելելու այդ վտանգը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ կոմիտեի հայտարարության  մեջ մասնավորապես նշվում է, որ համաճարակը առանձնահատուկ և մեծ մարտահրավերներ է ստեղծել ազատությունից զրկման տարբեր վայրերի աշխատակիցների համար, այդ թվում՝ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում. «Հաշվի առնելով, որ անձնական շփումները խթանում են հիվանդության տարածումը՝ բոլոր համապատասխան մարմինների կողմից պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ։ Այս մոտեցումը պարտադիր է հատկապես գերբնակեցման պայմաններում: Ավելին, պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները, այդ թվում՝ պատժի ժամանակահատվածի կրճատում, պատժից վաղաժամկետ ազատում և փորձաշրջանի կիրառում»։

Արամ Վարդևանյանը, վկայակոչելով պաշտոնական տեղեկատվությունը, հիշեցնում է՝ երեկ «Վարդաշեն»  ՔԿՀ-ի աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։

«Սա շատ վտանգավոր ցուցիչ է։ Բայց առավել մտահոգիչ բան կա, ՔԿՀ-ներում բավարար քանակությամբ թեստավորում չի իրականացվում։ Այսինքն, պատկերին օբյեկտիվորեն ծանոթանալու համար պետք է  համակարգում եղած բոլոր անձանց մասով թեստավորում իրականացվի, ինչը չի կատարվում։ Պատկերացրեք, ծառայողը մուտք է գոծում ՔԿՀ, դուրս է գալիս, շփվում իր մերձավորների, ազգականների հետ, հետո էլի վերադառնում է ՔԿՀ։ Այս ռիսկը ինչպե՞ս պետք է պետությունը զսպի։ Ըստ էության, գործիք չունի դրա համար, միակ տարբերակն այն է, որ կիրառվեն այլընտրանքային խափանման միջոցներ»,-խնդիրն ու դրա հնարավոր լուծումը նկարագրում է  իրավաբանը։

Նրա խոսքով, Հայաստանում այս ժամանակահատվածում եղել են դեպքեր, երբ դատավորներն անգամ սեփական նախաձեռնությամբ են նիստեր արել՝ քննարկելու համար կալանքից ազատելու հարցը։

«Մենք ունենք արդեն 5-6 դատական ակտեր, որոնք հենց այս կոմիտեի զեկույցի հիման վրա գրավը ճանաչել են թույլատրելի։ Նման նիստեր են հրավիրել դատավորներ Դավիթ Հարությունյանը, Արման Հովհաննիսյանը, նույնիսկ բավականին ծանր մեղադրանք առաջադրած մի անձի ազատ արձակելու համար Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը գրավը ճանաչեց թույլատրելի այս ժամանակահատվածում»,- նշեց Վարդևանյանը։

Փաստաբանն ընդգծում է, հիվանդության տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում անձին անազատության մեջ պահելով միջամտում են  նրա խոշտանգման, դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի չարժանանալու իրավունքին։

«Պետության պարտականությունն է  այդ իրավունքին միջամտությունը կանխելը։ Եթե մենք ունեցանք մի կալանավոր, որ վարակվել է կորոնավիրուսով, այդ ամբողջ շղթան լինելու է պետության պատասխանատվության ներքո։ Ես այստեղ ուզում եմ ընդգծել, որ կալանավորված անձինք ամբողջությամբ անմեղ են։ Փաստացի անմեղ անձի կորոնավիրուսով վարակման փաստն իրենից առաջացնելու է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում, ԵԽ առջև ստանձնած պարտականությունների խախտում, որը Խոշտանգումների կոմիտեն փորձում է կանխարգելել՝ հորդորելով ԵԽ անդամ բոլոր պետություններին միջոցներ ձեռնարկել։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ այս գործընթացը բավականին ինտենսիվ գնում է Եվրոպայում»,-ասաց նա։

Դատական նիստերին մասնակցող փաստաբանն արձանագրեց, որ այս օրերին շատ մտահոգիչ խնդիր կա կալանավորված անձանց դատարան ուղեկցելու հետ կապված, ուղեկցող վաշտերը չեն ներկայացնում այդ անձանց դատարան։

«Այսինքն, կալանավորված անձանց լսվելու իրավունքը ևս վտանգված է, ՔԿՀ-ները, հղում տալով ստեղծված արտակարգ դրությանը, կորոնավիրուսի ծայրահեղ վտանգավորությանը, պարզապես չեն ներկայացնում  կալանավորներին դատարան։ Նույն դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած դատական ակտն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ կալանավորը նիստին ներկա չի եղել, քանի որ նրան չեն ներկայացրել, ռիսկերը զսպելու խնդիր կա»,- նկատեց նա։

Ստեղծված իրավիճակն անվտանգ չէ նաև փաստաբանների համար։ Վարդևանյանը հարց բարձրացրեց՝  փաստաբաններն ինչպե՞ս պետք է իրենց գործունեությունն իրականացնեն նույն մեկուսարաններում, երբ պաշտոնապես հաստատվել է «Վարդաշեն» ՔԿՀ ծառայողների հիվանդության մասին։

«Իսկ ո՞րն է երաշխիքը, որ այլ քրեակատարողական հիմնարկներում չկա հիվանդությունը։ Հենց  այս մտահոգություններն ու անորոշությունը կանխելու, փարատելու համար պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ։ Ի վերջո, գրավը խափանման միջոց է, որը խախտելու դեպքում այդ գումարը դարձվում է պետական եկամուտ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «Էրեբունի» ԲԿ-ից, որտեղ ստացիոնար բուժում էր ստանում, տեղափոխվեց Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Նրա խափանման միջոց կալանքը երաշախավորությամբ փոխելու միջնորդությունը մնում է չքննված։ Գործը քննող դատավորը  վիրահատվել է, ու հայտնի էլ չէ, թե երբ կվերադառնա։

«Պարոն Ռոբերտ Քոչարյանի գործով ունենք հերթական աննախադեպ վիճակը, ես այսօր էլ եմ զանգել դատավոր Աննա Դանիբեկյանի  կազմ։ Յոթ օր շարունակ այդ հեռախոսահամարին ոչ ոք չի պատասխանում։ Կոչ եմ անում բոլորին հերթով զանգահարել, և կտեսնեք՝ ոչ ոք չի պատասխանում։ Մենք մարտի 17-ից նիստ չենք ունեցել, անհասկանալի վիճակում ենք։  Մինչդեռ պետք է ընդգծեմ, դատաքննության փուլում գտնվող յուրաքանչյուր կալանավորված անձի մասով պատասխանատուն վարույթն իրականացնող մարմինն է, այսինքն, դատարանը։ Մինչդեռ մենք այս պահին դատարան չունենք։ Չունենք դատավոր, դատավորը անորոշության մատնելով ամբողջ քրեական գործը՝  հստակ գիտակցելով, տեղյակ լինելով, որ մարտի 16-ին երաշխավորության միջնորդություն էր  ներկայացվելու։  ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարել էր՝  21-րդ դարն է, հեռախոսով  կարելի է ճշտել, թե երբ է վերադառնալու դատավոր Աննա Դանիբեկյանը։ Հիմա հարց եմ տալիս, ինչի՞ չի ստացվում դա ճշտել»,- ընդգծեց փաստաբանը։

Իրավաբանն այս ընթացքում պարզել է, որ մարտի 13-ին դատավորն անաշխատունակության թերթիկ է վերցրել, մինչդեռ ինքը հենց այդ օրը՝ ժամը 17։55-ին  դատավորի օգնականից հավաստիացում է ստացել, որ մարտի 16-ին նշանակված նիստը կայանալու է։

«Մարտի 13-ին անաշխատունակության թերթիկ է բացվել, այսօր ապրիլի 3-ն է, ոչ մի տեղեկություն չկա։ Ավելին, մարտի 16-ին որևէ մեկը մեզ չի տեղեկացրել, որ նա անաշխատունակության մեջ է գտնվում։ Եվ մենք խոսում ենք դատավորի մասին, հասարակության ու պետության այն ներկայացուցչի մասին, ով պետք է ամենապատասխանատուն լինի, քանի որ ինքը արդարադատություն է իրականացնում, ինքը խոսող օրենքն է ու իրավունքի պաշտպանը»,- ասաց Վարդևանյանը։

Պաշտպանը հիշեցրեց, մարտի 16-ին իրենք միջնորդություն են ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանին երաշխավորությամբ կալանքից ազատ արձակելու վերաբերյալ։

«Դրանից հետո կորոնավիրուսի հետ կապված կտրուկ վատացավ իրավիճակ, ցավոք սրտի, օր օրի  մենք ունենում ենք տվյալների բացասական դինամիկա, ու այս պայմաններում, տեսեք, դատավորն ինչ է անում։ Դատավորը պարզապես ոչինչ չի անում ու նրանից տեղեկություն չկա։ Սա այն պարագայում, երբ մեր միջնորդությունը պետք է քննվի անհապաղ։ Եթե հանկարծ կալանքի հարց լիներ, պատկերացնո՞ւմ եք, չէ, ինչ անհապաղ կքննարկվեր»,-վրդովվեց նա։

Փաստաբանի խոսքով, եթե նույնիսկ առաջիկա օրերին նիստ նշանակվի, ապա չի կարող ասել, կկարողանա՞ն նախկին չորս վարչապետները ներկայանալ դատարան, քանի որ դրա ապահովումը կազմակերպչական լուրջ ու բարդ գործ է, դրան էլ գումարած տեղաշարժի առկա սահմանափակումները։

«Իմ գործընկեր Հայկ Ալումյանն այս ընթացքում միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, որ խափանման միջոցի հարցը քննության առարկա դարձնեն։ Գիտե՞ք՝ այդ բոլոր միջնորդություններն ինչ են արել,  մակագրել են դատավոր Աննա Դանիբեկյանին, ում աշխատանքի վերադառնալու մասին ոչ մի տեղեկություն չկա։ Սա արդեն հերթական իրավական նիհիլիզմի դրսևորումն է։ Մինչդեռ միջնորդությունը պետք է դառնա անհապաղ քննարկման առարկա, քանի որ խոսում ենք խափանման միջոցի մասին, կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված արտակարգ իրավիճակում ռիսկային խմբում գտնվող մարդու մասին»,-մանրամասնեց փաստաբանը։

Նրա համոզմամբ, ստեղծված իրավիճակում ուղենիշ պետք է դառնա կոմիտեի զեկույցը։

«Այստեղ գործ ունենք Սահմանադրության 3-րդ հոդվածի հետ, որը սահմանում է Մարդու արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները։ Մենք խոսում ենք կյանքի ու առողջության համար շատ վտանգավոր սպառնալիքի մասին։ Չէ՞ որ դրա համար է պարետային ժամ հայտարարվել, դրա համար է կոչ արվում մնալ տանը, մեկուսանալ, քանի որ  այն սպառնում է կյանքին ու առողջությանը, ամենակարևոր իրավունքին, որից բխում են մնացյալ իրավունքները։ Պետությունը պետք է անի ամեն ինչ, որ կալանավայրերում նման խնդիրներ չլինեն, որ կալանավորված անձին ու առողջությանը վտանգ չսպառնա։ Սակայն մենք հերթական անգամ իրավունքի կոպիտ խախտում ենք արձանագրում, ինչը ծայրահեղ ռիսկային է»,- խոսքն ամփոփեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}