Իրավունք 14:53 03/04/2020 Հայաստան

Արցախի ՄԻՊ. Արձանագրվել են որոշ օրենսդրական ու իրավակիրառական հիմնախնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների վերաբերյալ։

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է մարտի 31-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության, քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ողջ գործընթացին: Արդյունքում, Պաշտպանն ընդգծում է հետևյալ կետերը՝

1. Պաշտպանն արձանագրում է, որ կայացել են ժողովրդավարական և միջազգային չափանիշներին ընդհանուր առմամբ համապատասխանող ընտրություններ՝ բարձր մրցակցայնության, մասնակցայնության և հանրային վերահսկողության պայմաններում: Այնուամենայնիվ, արձանագրվել են որոշ օրենսդրական ու իրավակիրառական հիմնախնդիրներ, որոնց կարգավորումը կբարձրացնի հետագա ընտրական գործընթացների արդյունավետությունն ու միջազգային չափանիշներին համապատասխանելիությունը:
2. Ընտրական գործընթացների դիտարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը մշտական կապ է պահպանել պետական լիազոր մարմինների, դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի և ընտրական գործընթացում ներգրավված այլ սուբյեկտների հետ:
3. Մարդու իրավունքների պաշտպանը նախագահի բոլոր թեկնածուներին և կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական շրջանում առաջարկել է հանդիպել՝ քննարկելու իրենց ընտրական իրավունքների իրացման հետ կապված հնարավոր հիմնախնդիրները: Արդյունքում, Պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել հետաքրքրություն հայտնած բոլոր թեկնածուների և քաղաքական ուժերի հետ, արձանագրել իրենց մտահոգությունները և ներկայացրել Պաշտպանի աշխատակազմի կողմից կատարվող աշխատանքները:
4. Նախընտրական քարոզչության փուլում Պաշտպանը մի շարք ահազանգեր է ստացել նախագահի թեկնածուներից և քաղաքական ուժերից, որոնք վերաբերում էին հիմնականում պաստառների վնասմանն ու չթույլատրված վայրերում տեղադրելուն, որոշ համայնքապետերի կողմնակալությանն ու նախընտրական քարոզչության կազմակերպչական հարցերում պատշաճ աջակցություն չցուցաբերելուն: Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում կատարել է կոնկրետ գործողություններ ահազանգերի մանրամասները ճշտելու և հնարավոր իրավախախտումները կանխարգելելու ուղղությամբ:
5. Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկման է ենթարկել նաև լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը՝ արձանագրելով ու վերլուծելով ընտրություններին առնչվող ավելի քան 1500 հրապարակում: Այդ ընթացքում Պաշտպանը՝
Ա) Հանդես է եկել իր լիազորություններին վերաբերող մի շարք ենթադրյալ իրավախախտումների մասին ահազանգերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններով.
Բ) Սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կողմից կատարած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 4 հրապարակման առթիվ՝ դրանք փոխանցելով ԱՀ գլխավոր դատախազություն.
Գ) Արձանագրել է մարդու իրավունքների մշակույթը խաթարող երևույթների հիմնականում դրվագային դրսևորումներ, ներառյալ՝ կոնկրետ խմբերի կամ անձանց հանդեպ անհանդուրժողական ու ատելության խոսք, վիրավորանք, իրականությանն առերևույթ չհամապատասխանող տեղեկություններ, որոնց զգալի մասը տարածվում էր սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերի և որոշ լրատվամիջոցների կողմից.
Դ) Արձանագրել է աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում մի խումբ հանրային ծառայողների կողմից հանրային ծառայության հիմնական, հատկապես՝ քաղաքական զսպվածության ու անկողմնակալության սկզբունքների խախտման մասին վկայող մի շարք ահազանգեր ու դրսևորումներ.
Ե) Ի գիտություն է ընդունել ընտրական ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ մի շարք անհստակ ու անհասցե հրապարակային հաղորդումներ, որոնք տրվում էին գլխավորապես նախընտրական քարոզչություն իրականացնող սուբյեկտների կամ նրանց հետ առերևույթ փոխկապակցված անձանց կողմից.
Զ) Նախնականորեն վերլուծել է արձանագրված հիմնախնդիրների օրենսդրական ու իրավակիրառական պատճառները՝ հետագա ընտրական բարեփոխումների համար առաջարկներ մշակելու նպատակով:
6. Պաշտպանը նախընտրական քարոզչության փուլում դիտարկել է հավաքների ընթացքում դրանց մասնակիցների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ընթացակարգերն ու պայմանները՝ արագ արձագանքելով մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ պետական մարմինների կողմից միջամտության մասին ահազանգերին:
7. Մարդու իրավունքների պաշտպանը նաև առաջարկներ է ներկայացրել լիազոր մարմիններին քվեարկության օրվա ընթացքում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպման վերաբերյալ:
8. Պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով դիտարկել է նաև քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ընթացքը՝ և՛ սոցիալական ցանցերով ու լրատվամիջոցներով, և՛ուղիղ հեռարձակմամբ, և՛ դիտորդական խմբերի հետ կայուն կապ պահպանելով:
9. Քվեարկության օրվա ընթացքում թեժ գծի 116 հեռախոսահամարին ստացվել է 12 դիմում, որից 6-ի վերաբերյալ տրամադրվել է խորհրդատվություն առանձին իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին, իսկ 6-ը վերաբերել է հաշվառման և ընտրական ցուցակներում ընդգրկված չլինելու հարցերին, որոնց կարգավորման մասով Պաշտպանի աշխատակազմը ձեռնարկել է համապատասխան միջոցներ:
10. Քվեարկության օրվա ընթացքում սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների դիտարկման արդյունքում Պաշտպանի աշխատակազմը հնարավորինս հավաքագրել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հրապարակային հաղորդումները: Տվյալ ահազանգերի վերաբերյալ Պաշտպանը շեշտադրում է՝
Ա) Պաշտպանի աշխատակազմը հրավիրել է ԱՀ գլխավոր դատախազության ուշադրությունը 17 հաղորդման վրա, որոնք բոլորն էլ ընթացքավորվել են, իսկ դրանցից 7 հաղորդման առթիվ քրեական գործեր են հարուցվել.
Բ) Պաշտպանը ողջունում է, որ իրավապահ մարմինները փաստացի փոխել են իրավակիրառ պրակտիկան և սկսել են անհապաղ հարուցել քրեական գործեր համապատասխան առիթների և հիմքերի առկայության դեպքում, ինչը հնարավորություն է տալիս նրանց բոլոր հանգամանքներն ուսումնասիրել օպերատիվ ու արդյունավետ կերպով.
Գ) Իր լիազորություններին առնչվող դեպքերով Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսելու, որպեսզի կարողանա ավելի համակողմանիորեն հետևել իրավապահ մարմինների գործողություններին տվյալ հաղորդումների շուրջ.
Դ) Պաշտպանի աշխատակազմն ավելի երկարաժամկետ կտրվածքում վերլուծելու է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները և իրավապահ մարմինների քննությունների արդյունքները, որպեսզի վերհանի դրանց պատճառները և համապատասխան առաջարկներ ներկայացնի պատկան մարմիններին ընտրական օրենսդրության ու պրակտիկայի հետագա բարեփոխման ուղղությամբ:
11. Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քվեարկության օրն ընտրական իրավախախտումների գերակշիռ մասը կրում էր դրվագային ու ոչ դիտավորյալ բնույթ՝ պայմանավորված կազմակերպչական խնդիրներով և ընտրական գործընթացներում ընդգրկված որոշ անձանց կողմից օրենսդրության ոչ պատշաճ իմացությամբ, որոնց կողմից քվեարկության արդյունքների վրա հնարավոր էական ազդեցության մասին վկայող հիմնավոր ապացույցներ հայտնի չեն Պաշտպանին:
12. Թերևս միակ առերևույթ կազմակերպված իրավախախտման վերաբերյալ հանրային կասկած հարուցող երևույթը որոշ ընտրողների կողմից իրենց լրացված քվեաթերթիկների լուսանկարահանումն էր: Հաշվի առնելով նախընտրական քարոզչության փուլում հրապարակված որոշ ահազանգեր ընտրողների կամքի ազատ ձևավորման ու արտահայտման վրա ազդեցության հնարավոր դեպքերի վերաբերյալ և լրացված քվեաթերթիկների լուսանկարահանման ներկայացված դեպքերը՝ հանրության մոտ կարող էր առաջանալ ողջամիտ կասկած այդ դեպքերի հանցավոր բնույթի շուրջ: Այդ առումով Պաշտպանն ընդգծում է՝
Ա) Իրավապահ մարմինները պետք է օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի շրջանակներում օպերատիվ ու արդյունավետ կերպով ուսումնասիրեն լրացված քվեաթերթիկների լուսանկարահանման դեպքերի և ընտրողների կամքի ազատ ձևավորման ու արտահայտման վրա ազդեցության հնարավոր դեպքերի մասին ահազանգերի միջև պատճառահետևանքային հնարավոր կապերը՝ հարգելով օրենսդրությամբ չարգելված արարք կատարած ընտրողների անմեղության կանխավարկածը.
Բ) Անընդունելի ու ապօրինի էին լրացված քվեաթերթիկը լուսանկարահանած ընտրողների կողմից կամավոր և այլոց կողմից հարկադրաբար քվեարկության արդյունքը բացահայտելու և հրապարակելու դեպքերը.
Գ) Հաշվի առնելով հանրության ողջամիտ կասկածները լրացված քվեաթերթիկների լուսանկարահանման դեպքերի և ընտրողների կամքի ազատ ձևավորման ու արտահայտման վրա ազդեցության հնարավոր դեպքերի մասին ահազանգերի միջև պատճառահետևանքային կապերի առկայության վերաբերյալ՝ պետությունը պետք է ընտրական համակարգի հաջորդ բարեփոխման շրջանակներում ձեռնարկի քվեարկության գաղտնիության երաշխիքների ավելացմանն ու հանրության ողջամիտ կասկածների բացառմանն ուղղված հետևյալ կանխարգելիչ միջոցները՝
• Ներդնել ՀՀ-ում գործող՝ քվեարկության ծրարի և ինքնասոսնձվող դրոշմանիշի կիրառման մեխանիզմը,
• Օրենսդրությամբ արգելել ոչ միայն քվեարկության արդյունքը բացահայտելն ու հրապարակելը, այլ նաև՝ լրացված քվեաթերթիկը լուսանկարահանելն ու տեսանկարահանելը:
13. Նկատելի էին որոշ ահազանգեր նաև տեղամասային կենտրոններում օրենսդրությամբ չնախատեսված անձանց, հատկապես՝ պատգամավորության թեկնածուների ներկայության դեպքերի մասին, ինչը երբեմն կարող էր ընկալվել որպես քվեարկության ընթացքի վրա ներազդելու կամ քարոզչության փորձ: Այս առումով պետք է բարելավել տեղամասային հանձնաժողովների նախագահների պատրաստվածությունը և ապահովել օրենսդրական պահանջներին համապատասխան կարգուկանոն տեղամասային կենտրոններում:
14. Պաշտպանը ողջունում է ԱՀ Կառավարության որոշումն աջակցելու քվեարկության օրվա ողջ ընթացքում Ստեփանակերտի և շրջկենտրոնների բոլոր 48 տեղամասային կենտրոնների աշխատանքներն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու նախաձեռնությանը, ինչը լրացուցիչ ու արդյունավետ մեխանիզմ է ապահովել ընտրական գործընթացների թափանցիկության և հանրային վերահսկողության համար: Կարևոր է, որ ընտրական համակարգի հաջորդ բարեփոխման ժամանակ օրենսդրությամբ նախատեսվի քվեարկության ու դրա արդյունքների ամփոփման գործընթացների տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման մեխանիզմ, առավել ևս, երբ արդեն կա հաջողված փորձ:
15. Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է նաև պետական լիազոր մարմինների ձեռնարկած կարևոր միջոցառումները նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ՝ ներառյալ՝ տեղամասային կենտրոնների ախտահանումը, անհատական գրիչների, դիմակների ու ձեռնոցների բաժանումը: Միևնույն ժամանակ, Պաշտպանը մտահոգություն է հայտնում, որ կենտրոնացված ու արդյունավետ միջոցներ առերևույթ չեն ձեռնարկվել տեղամասային կենտրոններից դուրս գտնվող ընտրողների հերթերի անվտանգ կառավարման ուղղությամբ, ինչն ընթացիկ պայմաններում կարող էր հանգեցնել մարդկանց առողջության պահպանման իրավունքի զանգվածային խախտման:
16. Պաշտպանը պատրաստակամություն է հայտնում արդյունավետորեն համագործակցել ընտրությունների արդյունքում Ազգային ժողով անցած և արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի հետ՝ հանուն մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանության:
17. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևելու է նաև ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ընթացքին և իրականացնելու է ընտրական գործընթացների դիտարկում՝ քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների մշակույթը Պաշտպանի լիազորությունների շրջանակներում երաշխավորելու նպատակով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:20
Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ստեփանակերտում արցախցիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել են արցախցիներ, նրանք պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր Արարատի մարզում. երկու քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ
 ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Արմեն Չարչյանին ՀՔԾ-ն որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին․ Էրիկ Ալեքսանյան
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ ««Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ադրբեջանը շարունակում է եվրոպական կառույցներն օգտագործել սուտ, ապատեղեկատվություն տարածելու համար․ Նաիրա Զոհրաբյան
«Հենց այս պահին ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում կրկին բարձրացրեցի հայ ռազմագերիների խնդիրը՝ կոչ անելով եվրոպական կառույցներին խիստ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ընտրությունների ընթացքում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության...
Աղբյուր` Panorama.am
19:33
Նիկոլի ընտրողը իմ փոխարեն նաև լեգիտիմացրեց պատերազմի արդյունքների հետ հայ հասարակության համաձայնությունը․ Ա․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբոգովան գրում է․ «Իմ հիմնական խնդիրը նրանում ա, որ նիկոլի ընտրողը իմ փոխարեն նաև լեգիտիմացրեց պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
19:33
Կոչ ենք անում մեր եվրոպացի գործընկերներին կիրառել սանկցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական բռնապետական ղեկավարության․ Է․ Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է,որ քիչ առաջ վերջին անգամ, որպես ՀՀ 7-րդ գումարման Ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:21
Ինչու էր արքայազն Հարրին սկանդալային հարցազրույց տվել Օփրա Ուինֆրիին
The Sun- ի աղբյուրներին հայտնի է դարձել, թե ինչու է արքայազն Հարրին որոշել մարտ ամսին սկանդալային հարցազրույց տալ Օփրա Ուինֆրիին: Մեծ...
Աղբյուր` Panorama.am
19:12
Վարքագծի կանոնները՝ Բաթումիի բուլվարում
Բուլվարն ունի 8 կիլոմետր երկարություն:
Աղբյուր` Panorama.am
19:07
Պայքարը շարունակվելու է․«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել
«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Ավարտվեց մեր երկրի համար ճակատագրական մի նոր շրջափուլ։...
Աղբյուր` Panorama.am
19:03
Կրակոցներ՝ Գուլակյան փողոցում
2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 15.40-ին, ՀՀ ոստիկանության բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
18:58
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ հաղորդագրությունից։ «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Լրագրողների նկատմամբ հունիսի 7-18-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 դեպք
Լրագրողական կազմակերպությունները հանեդ են եկել ԱԺ արտահերթ ընտրությունների և դրան նախորդող քարոզարշավի ընթացքում ԶԼՄ աշխատակիցների իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
18:36
Թուրքիայի ՍԴ-ն սկսել է քրդամետ HDP-ի դեմ հարուցված գործի քննությունը
Թուրքիայի Սահմանադրական դատարանն ընդունել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) գործունեության...
Աղբյուր` Panorama.am
18:29
1000+ հիմնադրամից ևս 34 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հունիսի 21-ի դրությամբ շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված...
Աղբյուր` Panorama.am
18:25
Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Պորտուգալիայի հետ
Հունիսի 28-ին և 30-ին Հայաստանի Մ-17 հավաքականը Պորտուգալիայում ընկերական հանդիպումներ կանցկացնի Պորտուգալիայի Մ-17 հավաքականի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:19
Զալկալիանի. Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափով
Թբիլիսին պատրաստ է եռակողմ ձևաչափով աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան աշխարհաքաղաքական կարևոր նախագծեր իրականացնելու համար: Այս մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
18:09
21.06.2021. Վարանդայի շրջանում փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Արցախի  ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Մեկնարկել է ամառային զորակոչը
Հունիսի 21-ին մեկնարկել է 2021թ. ամառային զորակոչը: ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այսօր պարտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:46
«Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 16 քաղաքացի
Հիվանդների վիճակը գնահատվել է ծանր և միջին ծանրության, հիվանդներից 2-ը, ում վիճակը գնահատվել է ծանր, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»:
Աղբյուր` Panorama.am
17:43
Հելգա Շմիդ․Մինսկի խմբի համանախագահությունը լավ հարթակ է դիրքերի մերձեցման, խաղաղության հասնելու համար
ԵԱՀԿ-ն շնորհակալ է Ռուսաստանին` Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ Մինսկի խմբի աշխատանքներին մասնակցելու համար: Այս մասին այսօր հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լավրովը գնահատել է Հայաստանում ընտրությունների արդյունքների ազդեցությունը Ղարաբաղում իրավիճակի վրա
Հայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ, դեռ վաղ է խոսել դրանց արդյունքների ազդեցության մասին Ղարաբաղում իրավիճակի վրա:...
Աղբյուր` Panorama.am
17:34
Կարող է կայացվել քաղաքական որոշում` հրաժարվել ստանալ պատգամավորական մանդատները. Էդգար Ղազարյան
««Հայաստան»  և «Պատիվ ունեմ» դաշինքները ոչ միայն իրավունք ունեն դիմել ՍԴ և նրանք կօգտվեն այդ իրավունքից, այլև...
Աղբյուր` Panorama.am
17:26
«Զարթոնք»-ը չի ընդունում ընտրությունների արդյունքները
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեների 0.36 տոկոսը ստացած «Զարթոնք» կուսակցությունը չի ընդունում ԱԺ ընտրությունների...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքական գործիչների կողմից կոշտ և վարկաբեկող խոսքը որակազրկել է բանավեճը․ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ
ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ միասին ներկայացրել է 2021թ.-ի հունիսի 20-ին...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հույսով ենք, որ ընտրությունների արդյունքները կընդունվեն քաղաքական սպեկտրի բոլոր կողմերի կողմից․ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար
«Ես իմ եղբայրական համերաշխությունն եմ հայտնում Հայաստանին՝ Հունաստանի ժողովրդի կողմից այս բարդ ժամանակահատվածում։ Մենք Ձեզ հետ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակված ու ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն քվեների 21.04 տոկոսը ստացած...
Աղբյուր` Panorama.am
16:44
Գևորգ Պետրոսյան. Չի կարող լինել խորհրդարան՝ առանց ընդդիմության...
Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մասնագիտական կարծիք, թե ինչ կլինի, եթե ԱԺ անցած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}