Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում
Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ իրականացրել է «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան, 4 քուրդ զինյալի է սպանել։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական զինվորական ստորաբաժանումները սպանել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալներին, որոնք փորձել են մուտք գործել Սիրիայի հյուսիս-արևելք։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում