Քաղաքական 11:41 03/04/2020 Հայաստան

Սուզանավից փախչել հնարավո՞ր է․․․

Պատկերացնո՞ւմ եք, քանի հոգի հիմա Հայաստանից ճամպրուկները հավաքած կհեռանային, եթե միայն մեզ մոտ կարանտին լիներ։  Գործի դնելով օրենքներում սողանցքներ գտնելու հայկական ճարպկությունը՝  օդով, ջրով ու  ցամաքով քանի՜ քանիսը կփախչեին  ապահով երկրներ․․․․ Ավա՜ղ, փակվել է  ողջ աշխարհը։ Անեզր օվկիանոսում իրարից փախչող սուզանավեր են դարձել պետությունները։ Ո՞ւր պիտի փախչես սուզանավից։ Այնպես որ,  ով որտեղ ինչ ցանել է, ստիպված ինքն էլ նույն տեղում պիտի հնձի։  Չի հնձի երևի միայն Քաղավիացիայի «սիրուն աղջիկը», ով ժամանակին հասցրեց թռչել Դանիա՝ ընտանիքի հետ միավորվելու և այնտեղ մայրանալու սուրբ պատրվակով։ Բարի ազատում մաղթենք։

Փաստորեն, համաշխարհային գլոբալացման տեսությունը  գործնականում դարձավ համաշխարհային ինքնամեկուսացում, և փակեց դռներն  ու սահմանները։ Պարզապես, ոչ բոլոր երկրների ու անձանց  հնարավորություններն են նույնը կարանտինի պայմաններում։ 
Օրինակ Հայաստանում  մեկը  կարող է շաբաթներով  դուրս չգալ այգով  ու լողավազանով իր առանձնատնից, քարտերով վճարումներ անել, առաքման ծառայություններին պատվիրել  ամեն ինչ։  Ընտանիքի անդամներն էլ իրենց առանձին սենյակներն ունեն․․․ ոչ մի պրոբլեմ չկա՛։ Իսկ մյուսը՝  8  հոգով երկու սենյականոց փոքր բնակարանում օրվա հացի փող չունի, ուր մնաց պատվերներ կատարի․․․ պրոբլեմների ծով։

Հայաստանի բնակչության   գերակշռող մասը առաջիննե՞րն են, թե երկրորդները․․․ հռետորական հարց է, անշուշտ։  Կան նաև երրորդները, որ ոչ տուն ունեն, ոչ փող ունեն։  Ըստ  Վիճկոմի 2019թ․տվյալների  ՀՀ-ում աղքատ են 700 000 մարդ․ ։  Ավելին՝ «Աղքատների ու ծայրահեղ աղքատների մեծ մասը՝  65-66 տոկոսը քաղաքաբնակ են»․․․ այսինքն  անգամ փիփերթին պիտի  փող տան։
Արդյո՞ք նրանց հիշել են արտակարգ դրության կանոնները կազմելուց, երբ խոսում են առցանց գնումների, բանկային քարտերից  և առաքման ծառայություններից օգտվելու, սմարթֆոններով  տեղորոշելու մասին։ Ըստ էության  ոչ, որովհետև  միլիոնով  աշխատավարձ ստացողները  վաղուց կտրվել են իրականությունից, և իրենց կենցաղով են չափում ՀՀ 3 միլիոն  բնակիչներին․․․ Թերևս հենց  սկզբից  ավելի խելամիտ որոշումներ կկայացվեին, եթե  երիտկառավարիչներն իրենց նոր կենցաղի  և համակարգչային գիտելիքների  մակարդակով չչափեին  բնակչության ունեցածն ու կարեցածը։

Չեղած  խելամտության և դրա ծանր հետևանքների մասին դեռ ժամանակ կունենանք խոսելու  համավարակը բարով հաղթահարելուց հետո։  Պարզ տրամաբանությամբ բոլոր ուժերը դրա վրա պետք է որ կենտրոնացված լինեին, բայց արի ու տես, որ ԱԺ-ում ինչ-որ կատալիզատորների մասին են օրենք ընդունում ու մեծ տուգանքներ են սահմանում․․․ սպասեք, հա՛։

Ուշքն ու մտքները տույժ ու տուգանք հավաքելն է դարձել։ Ինքնամեկուսացման առաջին յոթնօրյակում արգելված էր մեքենայում երկու հոգուց ավել նստելը, այն էլ  հանրային տրանսպորտի աշխատելու պարագայում։  Մարտի 31-ից հանվեց  ընտանիքի անդամների կամ գործընկերների քանակի սահմանափակումները։ Շատ լավ է, բայց միթե հնարավոր չէր հենց սկզբից ճիշտ որոշում կայացնել,  և ի՞նչ են սպասվում նախկին թերի որոշման ժամանակ վարչական  իրավախախտում ստացած վարորդներին։ Խնդիրներ են, որ  կուտակվում են, որոնք անշուշտ միասնաբար պետք է լուծվեն։

Միասնականությո՞ւն․․․
Միասնական էինք 2016-ապրիլի այս օրերին, երբ ազգ-բանակ ու Արցախ-Հայաստան-Սփյուռք զարմանահրաշ միասնությամբ 4 օրում փայլուն հաղթանակ կերտեցինք։ Երեկ երեկոյան 5-րդ ալիքով ցուցադրվեց Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» երկմասանոց  վավերագրական ֆիլմը։ Շնորհակալություն ֆիլմը ստեղծողներին, փառք ու պատիվ ապրիլյանի բոլոր մասնակիցներին։ Այ, դա՛ էր միասնությունն ու հերոսությունը, դա էր մեր ազգի դեմքը, որն աղճատվեց  թավշյա խորհրդարանում ապրիլյան քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ։ Այդ հանձնաժողովն իր բնույթով ցույց է տալիս  ներկա իշխանությունների  իրական վերաբերմունքը ազգային ու հերոսականի հանդեպ։ Նույն մոտեցմամբ, եթե դեռ գոյատևեն,  վաղն էլ հանգիստ կարող են քննիչ հանձնաժողով ստեղծել այսօրվա առաջնագծում անձնազոհաբար իրենց գործն անող բժիշկների արած-չարածը քննելու համար։ Տեսակն է այդպիսին․ չկարողանալով ոչինչ անել՝ ունակ են միայն այլոց արածները քննել ու քարկոծել։

Ովքեր կասեն, որ հիմա   միասնական պետք է լինենք, առաջին հերթին թող  այդ կոչն ուղղեն վարչապետին, ով երկիր է կառավարում սոսկ սեփական մտասևեռումներով,  սեփական անփորձ կադրերով, սեփական ոչ համարժեք դատողություններով  ու տնտեսկան կանխատեսումներով․․․
Մեկ սուզանավում բոլորս ենք փակված։ Այստեղ  են  նաև կառավարման  և առողջապահության ոլորտների իսկական պրոֆեսիոնալները, որոնք «նախկին» որակումներով զրկվել են աշխատանքներից։  Իշխանությունները պարտավոր են  դիմել նրանց օգնությանը, նրանք  հիմա  օդ ու ջրի պես անհրաժեշտ է պետությանը, ու երևի չեն մերժի, որովհետև շատ լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած։  Նրանք կօգնեն ճիշտ ելքեր գտնելու հարցում, քանի որ այս  սուզանավից ոչ ոք  փախչել չի կարող։

Լիա Իվանյան, հրապարակախոս
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:47
Նոր Զելանդիայի վարչապետը շարունակել է հեռուստատեսային հարցազրույցը երկրաշարժ ժամանակ
Այսօր առավոտյան Նոր Զելանդիայի վարչապետ Յասինդա Արդերնը հեռուստատեսային ուղիղ հարցազրույց էր անցկացնում, երբ երկրաշարժ է գրանցվում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:44
Հոսանքազրկումներ Երևանում ու Կոտայքում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՏՄՊՊՀ նախագահ. Այս տարի ավելի շատ բողոքներ ունենք պետական մարմինների դեմ
«2019-ին վեց վարույթ ենք հարուցել պետական մարմինների կողմից մրցակցության օրենսդրության խախտումներ պարունակող վարքագծի հետ կապված։ Սա...
Աղբյուր` Panorama.am
11:34
Մայիսի 22-24-ն ԱԻՆ-ը վարակազերծում է կատարել 3521 անգամ
Աարտակարգ իրավիճակների նախարարությունը  շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: ԱԻ...
Աղբյուր` Panorama.am
11:23
Սևան քաղաք ելումուտն արգելվում է, քանի որ միայն քաղաքում 80 վարակակիր կա. մարզպետի խոսնակ
Արդեն հայտնել ենք, որ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ելումուտն արգելվել է։ Սահմանափակումը գործելու է մայիսի 25-ից...
Աղբյուր` Panorama.am
11:20
Արցախում կորոնավիրուս է հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ
Թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 725 փորձանմուշ:
Աղբյուր` Panorama.am
11:15
Էրդողանը և Ռոհանին քննարկել են օդային և ցամաքային սահմանները բացելու հարցը
Մայիսի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
11:07
Տուվայի ղեկավարի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն
Տուվայի ղեկավար Շոլբան Կարա-օլայի մոտ հաստատել է կորոնավիրուսային հիվանդություն, հայտնում է  «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
11:01
25.05.2020. 452 նոր վարակակիր, 81 առողջացած, 6 մահվան դեպք
Այլ պատճառով մահերից մեկը մայրական մահ է։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Աղբյուր` Panorama.am
10:56
Էլիզաբեթ Ուորրենը դրամահավաք է կազմակերպելու Ջո Բայդենի օգտին
Նյու Յորք Թայմս լրատվականի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի դեմոկրատական սենատոր Էլիզաբեթ Ուորրենը համաձայնել է դրամահավաք կազմակերպել՝ ի նպաստ Ջո Բայդենի...
Աղբյուր` Panorama.am
10:52
Կապանում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ
Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
10:44
Մայիսի 25-ից Հունաստանում կբացվեն հանրային սննդի կետերը
Մայիսի 25-ից Հունաստանում աշխատանքները կվերսկսեն ռեստորանները, սրճարանները, բարերը և սննդի այլ հաստատությունները, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
10:36
Մեքենան ընկել է Մարմարիկ գետը
Մայիսի 24-ին, ժամը 22:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի սկզբնամասում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք, 4-ը առողջացել են։ Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
10:30
Մարիա Անտուանետայի անձնական իրերը վաճառվել են
Վերսալում աճուրդում 60 հազար եվրոյով վաճառվել են Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետայի անձնական իրերը՝ ճանապարհային սնդուկը և անձեռոցիկը։...
Աղբյուր` Panorama.am
10:25
Փաշինյանը շնորհավորել է շրջանավարտներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։ Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
10:23
Բրիտանիայում պահանջում են վարչապետի խորհրդականի հրաժարականը՝ կարանտինի խախտման համար
Բրիտանիայում մեծ թափ է հավաքում վարչապետ Բորիս Ջոնսոնի օգնական և Brexit-ի ճարտարապետ Դոմինիկ Քամինգսի հրաժարականի պահանջը։ Ավելի վաղ հայտնի էր...
Աղբյուր` Panorama.am
10:21
Հոնկոնգում բողոքի ցույցեր են․ հազարավոր մասնակիցներ, տասնյակ ձերբակալվածներ
Հոնկոնգի հազարավոր բնակիչներ նախօրեին մասնակցել են բողոքի ցույցի, որն ուղղված է Պեկինի ծրագրի դեմ՝ այս ինքնավար տարածքում ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հարավային Կորեայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք
Հարավային Կորեայում մեկ  օրում  գրանցել է COVID-19-ի 16 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 11, 206 է, փոխանցում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
10:09
Իրանական նավթակիրը հաջողությամբ հասել է Վենեսուելա՝ չնայած Վաշինգտոնի սպառնալիքներին․ Վարդան Ոսկանյան
Վենեսուելային բենզին և այլ նավթամթերք մատակարարող իրանական հինգ նավթակիրներից առաջինը, չնայած Վաշինգտոնի պատժամիջոցներին և սպառնալիքներին,...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ավտոճանապարհի վերականգնման մրցույթ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
10:03
Բենիամին Նեթանյահուն կանգնեց դատարանի առաջ
Երուսաղեմի շրջանային դատարանում տեղի է ունեցել  Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ երեք գործով առաջին դատական նիստը։ Այն տևել է մոտ...
Աղբյուր` Panorama.am
09:57
Չալաբյան. Իշխանափոխության տեսլականը
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանում իշխանափոխության մասին....
Աղբյուր` Panorama.am
09:52
Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների
Համաճարակային իրավիճակը Իսպանիայում թույլ է տալիս վերսկսել ֆուտբոլի ազգային առաջնությունը հունիսի 8-ից հետո, իսկ ամռանը՝ հյուրընկալել օտարերկրյա...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ծառը կոտրվել և ընկել է ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի
Մայիսի 24-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի մոտակայքում ծառը...
Աղբյուր` Panorama.am
09:41
Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի շահերին․Չավուշօղլու
Ադրբեջանի ցավը Թուրքիայի վիշտն է, իսկ Բաքվի ուրախությունը, Անկարայի ուրախությունն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ...
Աղբյուր` Panorama.am
09:32
Լեգենդար ABBA –ն նոր երգերով հանդես կգա
35 տարվա «լռությունից» հետո շվեդական ABBA խմբի պրոդյուսեր ու երգի հեղինակը խոստացել է, որ մինչև տարեվերջ նոր երգ պատրաստ կլինի։...
Աղբյուր` Panorama.am
09:21
ԱՄՆ-ն հայտարարել է Մեծ յոթնյակի գագաթաժողովը հետաձգելու մասին
ԱՄՆ-ը G7-ի գագաթնաժողովը տեղափոխում է հունիսի վերջ։ Այս մասին հաղորդել է Ռիա Նովոստին՝ հղում անելով Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով...
Աղբյուր` Panorama.am
09:15
ՔԿ-ն՝ Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքով քր.գործի վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}