Բուժհաստատությունների աշխատակիցների տեղափոխումը կիրականացվի ավտոբուսներով
ՀՀ պարետի ցուցմամբ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանի 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ օրական 3-անգամյա ռեժիմով։
Այս մասին տեղեկացնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ կարապետյանը։
Հիշեցնենք, որ հասարակական տրանսպորտի չաշխատելու հետևանքով բազմաթիվ բուժաշխատողներ ստիպված էին բժշկական հաստատություններ հասնել տաքսիներով՝ վճարելով սեփական գրպանից։