Գերմանիայում զոհերի թիվն աճել է 7 անգամ` հասնելով 1017 մարդու․ Euronews
Ռոբերտ Կոխի անվան վիրուսալոգիայի ինստիտուտի աշխատակիցները հայտնում են, որ ապրիլի 3-ի դրությամբ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 84,794, ինչը 3000-ով ավելին է, քան գրանցվել է, ըստ պաշտոնական տվյալների, Չինաստանում, որը COVID-19 համաճարակի ձագման երկիրն է։ Այս մասին գրում է Euronews-ը։
Մեծացել է նաև Գերմանիայում հիվանդության համաճարակից մահացությունների թիվը՝ գերազանցելով 1000 մարդը:
Անցած 24 ժամվա ընթացքում գրանցված նոր վարակների թիվը, ըստ գիտնականների, կազմել է 6174 մարդ:
Վիրուսալոգիայի ինստիտուտը կոչվում է գիտնական Ռոբերտ Կոխի անունով, որը բակտերիաբանության և համաճարակաբանության հիմնադիրն է։ Կոխը հայտնաբերել է տուբերկուլյոզի հարուցիչը։ Այս գիտական հաստատությունն անմիջականորեն ենթակա է Գերմանիայի առողջապահության նախարարությանը։