Հունվարի 24-ից հետո 172 ուղևոր հոսպիտալացվել է սահմանային հսկիչ կետերից
«Մարտի 24-ից սկսած 257 կազմակերպություններում իրականացվել են ստուգումներ և հայտնաբերված խախտումների արդյունքում պարետի ցուցումով 38 կազմակերպություններում 6 ժամով դադարեցվել են գործունեությունը»,- հայտնեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ խախտումները վերացնելուց հետո դրանց գործունեությունը վերսկսվել է
Հակոբ Ավագյանը նաև ասաց, որ մինչև կանոնավոր ուղևորափոխադրումների դադարեցումը 64 տրանսպորտային ընկերություններում իրականացվել են ստուգումներ և դադարեցվել է 2 ընկերության գործունեությունը, որոնք հաջորդ իսկ երթից այդ խախտումը վերացրել են:
ԱԱՏՄ ղեկավարի խոսքով, այս պահի դրությամբ կիրառվում է միայն 6 ժամի արգելքի սահմանափակումը:
«Անպայման չէ, որ տուգանվեն, այլ կարևոր է՝ պահպանվեն կաոնները: Այնտեղ, որտեղ շփում կա հաճախորդների հետ, դիմակներ կրեն, երկու անգամ ջերմաչավել և հաճախ լվացվեն»,- հայտնեց տեսչության ղեկավարը:
Ներկայացնելով սահմանային վերահսկողական աշխատանքները՝ Հակոբ Ավագյանը նշեց, որ սահմանային վերահսկողական 7 հսկիչ կետերն անցել են ուժեղացված ռեժիմի դեռ հունվարի 24-ից:
«Հասցեական քարտեր են հատկացվել ուղևորափոխադրողներին և հեռահար ջերմաչափում է իրականացվել: 172 ուղևոր հոսպիտալացվել է սահմանային հսկիչ կետերից, իսկ հասցեական քարտեր լրացել են 24172 ուղևոր: Մարտի 19-ից լրացվել են նաև ինքնամեկուսացման ծանուցագրեր: 42 երկրներից ժամանողների՝11895 հոգու տրվել է ինքնամեկուսացման ծանուցագիր։ Դրանք ուղարկվում են նաև առողջապահության նախարարությանը և ոստիկանությանը, որոնք հետևում են ինքնամեկուսացման պայմանների կատարմանը»,- նշեց նա։
Անդրադառնալով առևտրի կետերում սահմանափակումների պահպանման վերահսկողությանը՝ տեսչության պետը նշեց, որ 6 ժամով դադարեցված մի քանի խանութների թվում եղել են բոլոր հայտնի սուպերմարկետների ստորաբաժանումները, սակայն իրենց խնդիրը կանխարգելումն է:
«100-ից ավելի իրազեկում ենք իրականացրել և ուղեցույցներ են տրամադրվել առևտրի ոլորտի գործատուներին: Ջերմաչափման համար մատյան է լրացվում և նշվում է, թե երբ են աշխատակիցները ջերմաչափվում, ինչը թույլ է տալիս վերահսկել պրոցեսը»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին