Համերաշխության զամբյուղներ են իջեցվել Նեապոլի պատշգամբներից՝ կորոնավիրուսային քաոսի պայմաններում
Ներկայումս Իտալիան կորոնավիրուսից աշխարհում ամենաշատ տուժած երկիրն է, բայց որոշ բնակիչներ դեռ շարունակում են իրենց դերակատարություն ունենալ՝ աջակցելու առավել կարիքավորներին։ Այս մասին գրում է Euronews-ը։
Նեապոլի քաղաքի կողային փողոցների պատշգամբներից բնակիչները ցած են իջեցնում զամբյուղներ, որոնք պարունակում են առաջնային սննդամթերքներ։
Այս «համերաշխության զամբյուղները» օգնելու մարդկանց՝ միաժամանակ պահպանելով սոցիալական հեռավորությունն ու մեկուսացումը։
«Մենք բոլորս միևնույն նավի մեջ ենք և պետք է շարժվենք նույն ուղղությամբ», - ասել է քաղաքի բնակիչ, «համերաշխության զամբյուղի» նախաձեռնող Անգելո Պիկոնը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին