Արևմուտքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ էր արտահայտվել պատժամիջոցներից հրաժարվելու Ռուսաստանի առաջարկությանը
«Արևմտյան մի շարք երկրների կողմից միակողմանի պատժամիջոցները մեղմելու առաջարկի մերժումը կբարդացնի կորոնավիրուսի համաճարակին ընդհանուր դիմակայմանը»- այս մասին ըստ ՏԱՍՍ-ի հինգշաբթի օրը հայտարարվել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական առաքելությունում ՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և ԵՄ-ի՝ այդ բովանդակությամբ որոշման նախագծի ընդունման մերժումը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել էր այլընտրանքային և ավելի ընդհանուր բանաձևի նախագիծ, որով երկրներին համերաշխության կոչ էր արվում համաճարակի դեմ պայքարում, որն սակայն անտեսում էր պատժամիջոցների վերացման ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկները: Ավելի կոնկրետ միջոցառումներով ռուսների տարբերակը չի ընդունվել:
«Մեր տեքստը նախատեսում էր համաճարակի դեմ պայքարում ԱՀԿ-ի (Համաշխարհային Առողջապահության Կազմակերպություն) համակարգող դերի ճանաչում, այդ թվում` պետությունների համաձայնությունը համագործակցել COVID-19 հիվանդության տարածման դեմ դեմ պայքարի ուղիների մշակման և բուժման գործում, աջակցություն առավել տուժած պետություններին, հատկապես զարգացող երկրներին, առևտրային պատերազմների և միակողմանի պատժամիջոցների կիրառման դադարեցումը, որոնք ընդունվել են շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը , սննդի և դեղորայքի անհապաղ հասանելիություն ապահովելու համար, ինչպես նաև մրցակցության շրջանցումը և հիմնական ապրանքների ֆինանսական սպեկուլյացիան բացառելու ահմար , - ասվում է հայտարարության մեջ:
«Մեր ներկայացրած փաստաթղթի կոնսենսուսային ընդունումը չի ստացվել: Այն խոչընդոտվել է Ուկրաինայի, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից», - նշվում է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ: