Տնտեսություն 14:17 03/04/2020 Հայաստան

ՏԶՆԿ. 2020Թ.-ի տնտեսության զարգացումները եվ ընթացիկ հաշվի պակասուրդի ակնկալվող փոփոխությունը

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2020թ.-ին տնտեսության զարգացումներին և ընթացիկ հաշվի պակասուրդի ակնկալվող փոփոխությունը՝ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում: Կենտրոնը տարածել է պատրաստած վերլուծությունը, որտեղ ասված է.

«Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վճարային հաշվեկշռի տվյալների՝ ընթացիկ հաշվի պակասուրդը 2019թ.-ին կազմել է 1.12 մլրդ ԱՄՆ դոլար:

2020թ.-ին կորոնավիրուսի համաճարակի աշխարհով մեկ տարածման հետևանքով ՀՀ-ում տնտեսական աճի տեմպը, որն ավելի ցածր կլինի 2019թ.-ի ցուցանիշից, հիմնականում պայմանավորված է լինելու Կառավարության կողմից ձեռնարկված ներքին պահանջարկի խթանմանն ուղղվող միջոցառումներով` վերջնական սպառմանն և շինմոնտաժային աշխատանքների վրա ուղղվող ծախսերի ավելացման ճանապարհով: Արտահանման ծավալների (ապրանքների և ծառայությունների) աճի տեմպը զգալիորեն կնվազի և կզիջի 2018թ.-ի ցուցանիշին: Ներմուծման ծավալները ևս զգալիորեն անկում կգրանցեն, որի հետևանքով կարձանագրվի ընթացիկ հաշվի պակասուրդի զգալի բարելավում` պայմանավորված հետևյալով.

1. Ապրանքների արտահանում և ներմուծում: ՌԴ ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված, դեպի ՌԴ, ինչպես նաև պղնձի հանքաքարի խտանյութի, հիմնային մետաղների և դրանցից իրերի արտահանման ծավալները կկրճատվեն: Կավելանա հիմնականում ԵԱՏՄ և հատկապես ՌԴ-ից ներմուծման ծավալները` հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների: Հատկապես արտահանման ծավալների կրճատմամբ միջանկյալ սպառման համար նախատեսված ապրանքների ներմուծման ծավալների անկում կգրանցվի:  
2. Ծառայությունների արտահանում և ներմուծում: Ծառայությունների արտահանման կտրվածքով կգրանցվի անկում ճամփորդությունների, տրանսպորտի, շինարարական, համակարգչային և տեղեկատվական ծառայությունների գծով: Ներմուծման դեպքում հիմնականում ամենամեծ անկումը կգրանցվի ճամփորդությունների կտրվածքով`արտագնա զբոսաշրջությամբ պայմանավորված:
3.    Սկզբնական եկամուտների հաշվի դրական սալդո: Վերջինս էականորեն կկրճատվի` հիմնականում պայմանավորված արտագնա աշխատողների վարձատրության գծով ստացվող դրամական փոխանցումների կրճատմամբ, եթե ոչ ռեզիդենտներին վճարվելիք ներդրումային գործունեությունից ստացվող եկամուտների ծավալները գրեթե նույն մակարդակի վրա մնան, իսկ վերջիններիս ծավալների կրճատման դեպքում սկզբնական եկամուտների հաշվի դրական սալդոյի վատթարացումը կլինի ոչ կտրուկ:
4. Երկրորդային եկամուտների դրական սալդո: Վերջինիս դրական սալդոն կկրճատվի պայմանավորված ոչ ռեզիդենտ տնային տնտեսությունների կողմից ՀՀ տնային տնտեսություններին ուղարկվող դրամական փոխանցումների ծավալների կրճատմամբ, սակայն սալդոյի մեծությունը կախված է լինելու այն հանգամանքից, թե պետական կառավարման գծով ստացվող տրանսֆերտների ծավալներն ինչպես կփոխվեն (կորոնավիրուսով պայմանավորված վերջինիս ծավալները կարող են ավելանալ):

Այսպիսով` դիտարկվող ժամանակահատվածում ընթացիկ հաշվի պակասուրդը որոշակիորեն բարելավվել է, սակայն վերջինս բավականին մեծ է` 2019թ.-ին կազմելով շուրջ 1.12 մլրդ ԱՄՆ դոլար: ՀՀ-ում և այլ երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված 2020թ.-ին ընթացիկ հաշվի պակասուրդը զգալիորեն կկրճատվի և բավականին ցածր մակարդակի վրա կլինի և հնարավոր է, որ չգերազանցի 400-500 մլն ԱՄՆ դոլարը»։   



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:23
Զառա Արամյան. Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել... ձեր աղոթքները ինձ պահեցին
Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը, որն առավել հայտնի է Համով Զառա անունով, հաղթահարել է առողջական բարդ խնդիրն ու դուրս գրվել «Բեսթ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Երեկ հանդիպում է տեղի ունեցել կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և այն առաջարկները,  գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
13:00
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
ԵԿՄ տարբերանշանով մեքենան Նոյեմբերյանում մարդկանց վրա քշելու հետևանքով քաղաքում լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանությունից Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
12:50
Սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ Փորձագետ
«Այս պրոցեսը սկսվել է 2018 թվականին, գործնական փուլ է մտել 2020 թվականին, երբ որ սկսել են հայկական տարածքները հանձնել Ադրբեջանին»,-...
Աղբյուր` Panorama.am
12:50
Մենք տեսնում ենք ցեղասպանության տարբեր դրսևորումներ, որոնք հաճախ տեղի են ունենում Ադրբեջանում- Հրանտ Միքայելյան
«Մենք տեսնում ենք ցեղասպանության տարբեր դրսևորումներ՝ սկսած մարդկանց ֆիզիկական ոչնչացումից, մինչև  վերջացրած մշակութային...
Աղբյուր` Panorama.am
12:41
«Էտ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանում ե՞ք ձեր արածով»
«Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման...
Աղբյուր` Panorama.am
12:35
Այսօր ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․00-ից,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան
«Կարող ենք արձանագրել մի հետաքրքիր երևույթ, որը նորույթ է. այն, ինչ Թուրքիան անում էր ուղղակի, այսինքն Հայաստանի, հայության դեմ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
12:28
Նոյեմբերյանի համայնքապետեր. Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը
«Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են...
Աղբյուր` Panorama.am
12:23
Նոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, որոնցից մեկի գլուխն արյան մեջ է
Գերլարված իրավիճակ է ստեղծվել Նոյեմբերյանում։ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում վարել են մարդկանց վրա, ովքեր փակել էին ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Բագրատ Սրբազան. Գյուղապետերը պետք է դետալային ներկայացնեն՝ ինչ է եղել երեկվա հանդիպմանը
«Սպասում ենք, որ Բաղանիսի ու Ոսկեպարի ժողովուրդը հասնեն այստեղ, որ միասին լինենք։ Մեր գյուղապետերը պետք է գան, որ իրենցից լսենք երեկվա...
Աղբյուր` Panorama.am
11:58
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Կառավարությունւ տարածել է հայտարարություն, ըստ որի. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման...
Աղբյուր` Panorama.am
11:56
Ակնհայտ էր դարձել, որ մնալ տարածաշրջանում արցախցիների համար հավասարազոր էր մահվան. Լևոն Գևորգյան
«Պետք է հասկանանք, որ էթնիկ զտում հասկացութունն իրավաբանական կոնցեպտ չէ, այն քաղաքական կոնցեպտ է, երևույթ է, որի նպատակն է նկարագրելու...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է . «Մի պահ պետք է գալու 100-200-300 հազար սովորական մարդկանցով...
Աղբյուր` Panorama.am
11:33
Բաղանիսի համայնքապետ. Շատ արագ ինձ այդ աշխատանքային խմբից հանեք, ես արյունով պահած գիծն եմ ճանաչում
Ես Բաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել, մենք դեմ ենք այդ ամեն ինչին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Բաղանիսի համայնքապետ Գևորգ...
Աղբյուր` Panorama.am
11:18
ՆԳՆ. ​Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում
ՆԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների...
Աղբյուր` Panorama.am
11:07
Սարսափելի դեպք Սյունիքում. Տարեց տղամարդուն սպանել է, ապա այրել
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել...
Աղբյուր` Panorama.am
10:58
Հայկ Դեմոյան. Մենք ականատես ենք լինում մի սարսափելի իրողության
«Մենք ականատես ենք լինում սարսափելի իրողության. Երբ ցեղասպանության զոհ դարձած հանրույթները, պետությունը, որն իր ցեղասխանված բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:40
Վթարային ջրանջատում Արագածոտնում ապրիլի 23-ին և 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ես իմ ճանապարհն ընտրել եմ՝ ազատություն, մահ կամ բերդ.Միհրան Մախսուդյան
«Համայնքապետերն ինձ ասացին, որ ոչ մի ընդհանուր հայտարարի էլ չեն եկել, ինչպես որոշվել է, այդպես էլ գնում է»,-ՀՀ քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
ArmeniaSputnik-ի տվյալներով` վարչական ղեկավար Կամո Շահինյանն այդ մասին ասել է առավոտյան գյուղապետարանի մոտ հավաքված գյուղացիներին։ Պատճառն է...
Աղբյուր` Panorama.am
10:00
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես...
Աղբյուր` Panorama.am
09:56
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
«Երկիր»-ին հասած տեղեկություններով` ոստիկանությունը փակել է Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը, առնվազն 600 կարմիր բերետավորներ ու ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Հենրիխ Մխիթարյան. Անմոռանալի մրցաշրջան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է միլանյան թիմի հաղթանակն Իտալիայի առաջնությունում
Աղբյուր` Panorama.am
09:50
Ապրիլի 23-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 23-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 386.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:34
Միհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտե
Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե։ Panorama.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, պարզելու...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կենաց-մահու...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»
«Փաստ» թերթը գրում է. «Տավուշում ստեղծված իրավիճակը գնալով ավելի է թեժանում: Տավուշցիների ու ընդհանրապես ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞վ է ի վերջո խոշոր գործարար Գևորգ Նալբանդյանը, ում կենսագրության մեջ միայն նշված է վերջինիս՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան
12:59 23/04/2024

Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}