ՀՀ ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետում նոր ջերմաչափ է տեղադրվել
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է ջերմաչափիչ նոր սարք, որը համալրել է տեսչական մարմնի տեխնիկական բազան և թույլ է տալիս ջերմաչափել ՀՀ օդային և ցամաքային սահմանը հատող ցանկացած անձի։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ նոր ջերմաչափը տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետում` բարելավելու ընթացիկ աշխատանքը։ Այն ապահովում է հեռահար ավտոմատ ջերմաչափում, ինչը թույլ է տալիս պարզել` ՀՀ մուտք գործող ուղևորահոսքում ջերմող անձ կա՞, թե՞ ոչ։
Ըստ ընթացակարգի՝ ջերմող անձինք առանձնացվում են մյուս ուղևորներից, և նրանց մոտ ուսումնասիրվում է վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս
- ՍԱՏՄ. Տեսուչներն օրը երկու անգամ ջերմաչափվում են
- Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում ալկոգելի շուկայում
- Տեսչական մարմին. Հայաստան ժամանողներն անցնում են ինտենսիվ զննման ընթացակարգեր