2020 թ-ի սկզբից ի վեր, Դոնբասում ականների պայթյունից զոհվել է 12 խաղաղ բնակիչ
2020 թվականի սկզբից Ուկրաինայում անցկացվող ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը (SMM) գրանցել է ականների և չպայթած զինամթերքի պայթյունի հետևանքով խաղաղ բնակչության մահվան 12 դեպք: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին շաբաթ օրը հայտարարել է առաքելության ղեկավար Յաշար Չեվիկը:
«Անցյալ տարի ականների, չպայթած զինամթերքի ու այլ պայթունավտանգ զինատեսակների պայթունից ավելի շատ մահեր է եղել, քան փոքր ու մեծ զենքերի հրետակոծումից»,- ասվում է ԵԱՀԿ-ի կայքում նրա հայտարարության մեջ:
Նշվում է, որ 2017 թվականից ԶԼՄ-ները արձանագրել են ավելի քան 300 զոհ քաղաքացիական հասարակության հիմնականում՝ ականների պայթունից: Այս տարի արդեն կա 12 զոհ:
Ըստ աղբյուրի՝ մարտի 24-ին անվտանգության հարցերով կոնտակտային խմբի աշխատանքային բլոկի անդամները կրկին քննարկել են Դոնբասում շփման գծի մոտ ականազերծման անհրաժեշտության հարցը: