Չարենցավանում կորոնավիրուս հաստատվել է 81 բնակչի մոտ
Չարենցավան համայնքում այս պահին կա կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մարզպետարանում հույս ունեն, որ հաջողվել է մեկուսացնել բոլոր հնարավոր կոնտակտավորներին և բացի նշված թվով քաղաքացիներից, ովքեր բուժում են ստանում հիմնականում Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց բազմաթիվ կոնտակտավոր ընտանիքներ և քաղաքացիներ պետության կողմից մեկուսացվել են Ծաղկաձորի հանգստյան տներում։
Ըստ աղբյուրի, նրանք պարբերաբար թեստավորվում են և գտնվում բժիշկների ամենօրյա հսկողության ներքո։
Չարենցավանում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով համայնքի և մի շարք տնտեսվարողների համագործակցության արդյունքում սոցիալական տարբեր նախաձեռնություններ և ծրագրեր են իրականացվում։
Տարբեր տնտեսվարողներ համայնքի շուրջ 450 ընտանիքների ապահովում են ամենօրյա սնունդով, իսկ Կոտայքի նախկին մարզպետ, գործարար Կ. Գուլոյանի կողմից վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Չարենցավանի բժշկական կենտրոնին է նվիրաբերվել 5 մլն դրամ՝ որպես լայնամասշտաբ գործողություններ, գերծանրաբեռնված բուժսպասարկում, կոնտակտավոր քաղաքացիների զննություն և շուրջօրյա հսկողություն իրականացնող բուժհաստատություն:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն հիվանդության վարակակիրների թվով առաջատար են Երևանը, Արարատը, Կոտայնք ու Արմավիրը։
Հարակից հրապարակումներ`
- Մարզպետ. Արարատի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք
- 03.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 736 դեպք կա
- ԱՆ. Երեկ 10 առողջացած մարդ դուրս է գրվել
- 02.04.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 663 հաստատված դեպք կա
- Պարետն ուժը կորցրած է ճանաչում Չարենցավան մուտքն ու ելքը սահմանափակող իր իսկ որոշումը