Պենտագոնը ռազմական հուղարկավորության խմբերն ուղարկել է Նյու Յորք. Գազետա.ռու
ԱՄՆ իշխանությունները Պենտագոնից խնդրել են ռազմական հուղարկավորության խմբերը տեղափոխել Նյու Յորք, որտեղ վերջին օրերի ընթացքում գրեթե 2 հազար մարդ է մահացել կորոնավիրուսից։ Ըստ Գազետա.ռու-ի, այդ մասին հայտնում է CNN- ը՝ հղում անելով գերատեսչության պաշտոնական ներկայացուցչին:
Հաղորդման համաձայն, Պենտագոնը 42 հոգի է ուղարկել Նյու Յորք՝ օգնելու տեղական իշխանություններին կորոնավիրուսով զոհվածների աճյունները թաղելու և դիակիզման հարցում: Մինչ այդ զինված ուժերը օգնություն էին ցուցաբերում Վիրջինիայում:
Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Նյու Յորքում գրանցվել է կորոնավիրուսի 2,935 մահվան և հաստատված՝ 102,987 դեպք:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 58 հազարը. Ինտերֆաքս
- Կորոնավիրուսը Նյու Յորքում գրեթե երկու հազար մարդու կյանք է խլել. Ինտերֆաքս
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները