Վրաստանում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել
Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Համալսարանային կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին, գրում է aliq.ge-ն։
Մահացածը 79 ամյա կին է, ով կլինիկա էր տեղափոխվել մարտի 31-ին: Նա Մառնեուլի-Բոլնիսի կլաստերի ներկայացուցիչ էր: Պացիենտի վիճակը ի սկզբանե գնահատվում էր ծանր:
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 156 մարդու մոտ, որոնցից 28-ն արդեն բուժվել են:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը նոր կանոններ է սահմանել երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի համար
- Վրաստանում կորոնավիրուսների դեպքերի թիվն աճել է մինչև 148, որից 27-ը ապաքինվել են
- Վրաստանում նոր հիվանդների վարակի աղբյուրները կապված են Հայաստանի և Ֆրանսիայի հետ․ Ալիք Մեդիա
- Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ամենածանր հիվանդը
- Վրաստանի կառավարությունը կփակի մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ ծախսերը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին