Քամին Երևանի կենտրոնում մի քանի ծառեր է շրջել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Նար-Դոս, Խորենացի, Չարենց փողոցներում, «Բրազիլիայի հրապարակ»-ում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում և Աբովյան պուրակի հարևանությամբ շրջվել են ժամանակին սանիտարական էտի չենթարկվելու պատճառով չորացած և վաղուց հատման ենթակա՝ փտած ծառեր:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀԱՈԿ-ից հայտնում են՝ բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել: Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա: Ահազանգին արագ արձագանքել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ստորաբաժանումը: Տարածքից հեռացվել են արմատախիլ եղած ծառերը:
«Հետևություն՝ եթե ժամանակին կատարվեր ծառերի առողջացում և փտած, ոչ կենսունակ ծառերի հատում, նման բան տեղի չէր ունենա»,- նշում են ՀԱՈԿ-ից։