Համաճարակի ժամանակ ավելի արդյունավետ կլիներ տնային կալանքի կիրառությունը, եթե օրենքը թույլ տար. Արման Թաթոյան
ԿՀ–ներում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ պետք է հնարավորինս շատ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի տակ գտնվողներին կալանքից ազատելու հնարավորությունը դիտարկելու՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչին։
Նա հիշեցրել է, որ անձանց խափանման միջոցը փոխելը կոնկրետ քրեական գործերով նախաքննություն կամ դատական վարույթ իրականացնող մարմինների իրավասության տիրույթում է։
Պաշտպանը տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) զեկույցն ուղարկել է իրավասու մարմիններին՝ նշելով դրանց նշանակության մասին։ Խոսքը ԽԿԿ–ի՝ մարտի 20-ին հրապարակած զեկույցի մասին է, որտեղ կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։
Պաշտպանի կարծիքով՝ համաճարակային իրավիճակում արդյունավետ կլինի նաև անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ «տնային կալանք» կիրառել, այսինքն քննարկել Քրեական դատավարության օրենսգրքում «տնային կալանք» խափանման միջոցը ներդնելու հարցը։
«Դա անհրաժեշտ է անել անկախ կորոնավիրուսից, հիմա ուղղակի ավելի արդիական է, դրա հետ կապված լուծումները հստակ ամրագրված են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագածում, կարելի է այնտեղից վերցնել»,–ասել է նա։
Անդրադառնալով քրեակատարողական ծառայողների մոտ կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերին և այն մտահոգություններին, որ ՔԿԾ աշխատակիցները և կալանավորները բավարար չափով թեստեր չեն հանձնում, Թաթոյանը նշել է, որ այդ հարցն իր ուշադրության կենտրոնում է։
Հարակից հրապարակումներ`
- Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Վրեժ լուծելու համար մի օգտվեք կորոնավիրուսից
- ՄԱԿ-ի հանձնակատարը կոչ է արել ազատել ռիսկի խմբում գտնվող կալանավորներին համավարակի ֆոնին․ France24
- ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի խնդրով գրություն է հասցեագրել ՔԿՀ ղեկավարին
- Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
- Արման Թաթոյան. Պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները
- Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
- ԵԽԽՎ զեկուցողը Իսպանիային և Թուրքիային կոչ է անում քաղաքական գործիչներին ներառել կորոնավիրուսով պայմանավորված վաղաժամկետ ազատման մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ