Իրավունք 11:29 04/04/2020 Արցախ

Արցախի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել

Արցախի Հանրապետության ոստիկանությունում մարտի 31-ին անցկացված համապետական ընտրությունների ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել։

Ոստիկանությունից մանրամասնում են, թե դրանք ինչ խախտումների են վերաբերում։

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook» կայքում «Grisha Danielyan» անվամբ օգտատերը տեսանյութ է տարածել, թե ինչպես են մի խումբ անձինք Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 4 դպրոցի շենքում տեղակայված 1/21 ընտրական տեղամասում ընտրողից պահանջում հեռախոսից ջնջել քվեաթերթիկի լուսանկարը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook» կայքում «Artsakhnews» խմբի կողմից տեսանյութ է տարածվել մարտի 31-ին Ստեփանակերտ քաղաքի 5-րդ դպրոցի մարզադահլիճում տեղակայված ընտրական տեղամասում ընտրողի կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու վերաբերյալ:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook» կայքում «Sergey chamanyan» անվամբ օգտատերը տեսանյութ է տարածել մարտի 31-ին Ստեփանակերտ քաղաքի 7-րդ դպրոցի շենքում տեղակայված ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի վերաբերյալ: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ստացվել է ԱՀ գլխավոր դատախազությունից ուղարկված գրությանը կից նյութերն առ այն, որ Արցախի արդարության կուսակցության ֆեյսբուքյան կայքում հրապարակվել էր Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան համայնքի թիվ 4/30 տեղամասում քվեատուփերը կնքված չլինելու և ԱՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված պահանջները չկատարելու վերաբերյալ տեղեկությունները: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ստացվել է ԱՀ գլխավոր դատախազությունից ուղարկված գրությանը կից նյութերն այն մասին, որ ֆեյսբուքյան կայքի օգտատեր Աննա Այվազյանը տեղեկություն է հրապարակել, մարտի 31-ին ԱՀ համապետական ընտրությունների ընթացքում Մարտակերտի շրջանի Վանք համայնքում տրանսպորտային միջոցի վառելիքի տեսքով թեկնածուի համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Ապրիլի 3-ին ԱՀ Մարտակերտի շրջդատախազությունից ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել 03.04.2020թ. գրությանը կից նյութերն այն մասին, որ 168.am կայքում հրապարակվել է դիտորդ Սոնա Աղեկյանի գրառումն՝ «Մարտակերտի երկու ընտրատեղամասերում արձանագրել ենք, որ կահավորանքը սխալ է, քվեատուփը դրել էին աստիճանների տակ, որպեսզի վերևից մեկը վերահսկի, որ մարդիկ վախից քվեարկեն նրան, ում պատվիրված է» բովանդակությամբ:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Ապրիլի 3-ին ԱՀ Մարտակերտի շրջդատախազությունից ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել 03.04.2020թ. գրությանը կից նյութերն այն մասին, որ asparez.am կայքում հրապարակվել է «Ականատես» դիտորդական առաքելության կողմից ներկայացված նախնական տեղեկանքում զետեղված մարտի 31-ին կայացած ԱՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Մարտակերտ քաղաքում տեղակայված 4/2 ընտրատեղամասում ժամը 14:30-ից մինչև 14:45-ը տեսախցիկով նկատվել է լցոնման դեպք, որը սակայն, հնարավոր չի եղել ստուգել տեսանյութի վերանայման անհնարինության պատճառով» վերնագրով գրառումով տեղեկությունը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ստացվել է ԱՀ գլխավոր դատախազությունից ուղարկված նյութերը այն մասին, որ 02.04.202թ. «facebook» կայքում «Roman Babayan» անվամբ օգտատերը տեսանյութ է տարածել որում նշվում է, որ մարտի 31-ին Շուշի քաղաքի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցում տեղակայված 7/1 ընտրական տեղամասում ընտրողի կողմից քվեաթերթիկը ենթադրաբար լուսանկարվել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանություն է մուտք գործել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված «Իրազեկ Քաղաքացիների Միավորման Ստեփանակերտի Գրասենյակ» խորհրդատվական ՀԿ֊-ի կողմից տրված հանցագործության մասին հաղորդումն այն մասին, որ «facebook» կայքում «Վիտալի Բալասանյան Vitali Balasanyan» անվամբ գրանցված օգտատիրոջ կողմից մարտի 28-ին հրապարակվել էր, որ ուժային կառույցների, տարբեր նախարարությունների շարքային աշխատողների կողմից սպառնալիքներ են հնչում,որ քվերարկեն իրենց նշած թեկնածուի օգտին։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:39
«Զգոնություն ցուցաբերել ուսանողների անձնական տվյալները հրապարակելուց»
Հորդոր ուսումնական հաստատություններին
Աղբյուր` Panorama.am
20:38
Հաճախ եմ մտածում, որ ոչինչ հավերժ չէ.Արթուր Դալալոյան
Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի առաջատար, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Դալալոյանը հույս է հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Այ ընկեր ինչի՞ ես պանիկա տարածում.Ռ.Բաղդասարյան
Երևանի Դավիթաշեն  վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Երևանի քաղաքապետի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է կանոնավոր չվերթներ
«Արմենիա» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
20:28
«Քանաքեռ-Զեյթունի Կանաչապատման բաժնի պետը հրահանգավորվել է, որ դիմում գրի և հեռանա»
Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական և մասնագիտական որակներից զուրկ մարդկանց հետ
Աղբյուր` Panorama.am
20:26
Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ի ժամը 08:15-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:...
Աղբյուր` Panorama.am
20:22
17 տնտեսվարողի դեպքում արձանագրվել են խախտումներ.ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է արտախորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչների հետ
Արցախի հանրապետության  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ինչպես նաև 2020թ-ի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին ներկա է եղել ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը
Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկում շարունակվող տեսչական ստուգումների շրջանակներում ներգրավված զորամասերից մեկի հետ անց է...
Աղբյուր` Panorama.am
20:04
ՍԱՏՄ շրջայց
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ, այսօր՝ 26.05.2020թ, շրջայց են...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ա Սերիան կարող է վերսկսվել հունիսի 13-ին
Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 13-ին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ Ըստ աղբյուրի, 25-րդ տուրի հետաձգված...
Աղբյուր` Panorama.am
19:55
ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 26-ին ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին:Այս...
Աղբյուր` Panorama.am
19:51
ՏՄՊՊՀ-ն դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ վարույթ է հարուցել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր որոշում է կայացվել վարչական վարույթ հարուցել մի շարք տնտեսվարողների...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է.Թորոսյան
Անցյալ օրվա ընթացքում ունեցել ենք նոր 289 արձանագրված դեպք և ևս չորս մահ, ընդհանուր թիվը՝ 91:  Վիճակագրական թվերը ներկայացնելով սկսեց...
Աղբյուր` Panorama.am
19:42
Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են մի քանի անգամ.ԱԻՆ
ԱԻՆ-ն իրականացնում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
19:32
Կարծես վերջնական մեխն է խրվելու Կոնդի՝ այդքան տանջված հարցում. Վիկտոր Մնացականյան
կառուցապատողը դիմել է շինթույլտվություն ստանալու համար
Աղբյուր` Panorama.am
19:29
Չենք բացառում՝ որոշակի սցենարի դեպքում, կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը.Ավինյան
Պարետատան նիստից հետո ճեպազրույցի  ընթացքում պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ռազմավարությունը շարունակվում է՝  սահմանափակումների...
Աղբյուր` Panorama.am
19:22
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
19:19
Կխստացվեն մինչև այժմ գործադրվող լծակները.վարչապետ
Կանոնների պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը  ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի զրոյի: Այս մասին պարետատան նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
19:11
Մահացել է գրող Գրիգոր Սարգսյանը
Կյանքից անժամանակ հեռացել է տաղանդավոր գրող Գրիգոր Սարգսյանը (ծնվ. 1978 թ.)՝ «Ավետյաց անտառը» (2006) վիպակի և «Վերջին...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ինչո՞ւ են հենց 9-ամյա երեխային տվել այդ գիրքը. պատգամավորը դիմել է ոստիկանություն
Դեռ երկրորդ երեխային չենք գտել, ում նման գրքույկ տված լինեն, բայց խոսել եմ հրապարակում արած անձի հետ, որը վստահեցրեց, որ իր 9-ամյա տղային տվել...
Աղբյուր` Panorama.am
19:01
Մարության. «Հին Երևանի» հետ կապված ամենաբարդ հարցն իրացումն է
«Հին Երևան» ծրագրի հետ կապված ԿԳՄՍ նախարարը, Երևանի քաղաքապետն ու Երևանի գլխավոր ճարտարապետը  հանդիպել են արվեստանոցում,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հայաստանում քննարկում են ԱՀԿ հայտարարությունը
Հայաստանի առողջապահության նախարարությունը քննարկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրիեսուսի...
Աղբյուր` Panorama.am
18:56
Հայաստանը կարող է դառնալ «փակ երկիր». մենք կարող ենք ընդգրկվել համաճարակի կառավարման տեսանկյունից անբարենպաստ պետությունների ցանկում.Արմեն Գևորգյան
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի ամենահետամնաց պետությունը (երկրի տնտեսական անբարենպաստ ցուցանիշներ, չքավորության բարձր մակարդակ,...
Աղբյուր` Panorama.am
18:53
Օգոստոս-սեպտեմբեր ամիսներից հետո լրջագույն ճգնաժամ է լինելու. Մելքումյան
«Տեսնում ենք, որ խնդիրները չեն պակասում, ցավոք, ավելանում են, և դա լավ չի»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական խիստ միջոցառումներ են իրականացվել Երեվանի Դավթաշեն վարչական շրջանում
ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով ս․թ․ մայիսի 26-ին՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և...
Աղբյուր` Panorama.am
18:35
Առողջապահության նախարարը թեստերը հավաքել է ձեռքը. Բագրատյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով նոր կորոնավիրուսի թեստավորումը պետք է իրականացվի բացառապես պետական միջոցներով։ Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ռուսաստանը Վրաստանին վաճառվող գազը կէժանացնի 15 տոկոսով
Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել վաճառվող գազի գինը նվազեցնելու շուրջ։ Գազը կէժանանա մոտ 15 տոկոսով։...
Աղբյուր` Panorama.am
18:24
«Որևէ ապացույց կամ փաստարկ չներկայացնելու դեպքում համարվելու է տարրական սուտ մատնիչ». Աննա Կոստանյան
«Նախ ուզում եմ անդրադառնալ պաշտոնատար անձանց թեթև վարքագծին»,- խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Աննա Կոստանյանը՝ շեշտելով, որ չի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}