Մադուրոն հրամայել է երկիրը պաշտպանելու համար մոբիլիզացնել Վենեսուելայի հրետանին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է ազգային հրետանին մոբիլիզացնել՝ պաշտպանելու Բոլիվարյան հանրապետությունը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նա հայտարարել է ուրբաթ Կարակասում ունեցած ելույթի ժամանակ:
««Բոլիվարյան վահան» գործողությունների շրջանակներում ես հրահանգեցի հրետանու մոբիլիզացիա իրականացնել՝ նախապատրաստվելու Վենեսուելայի խաղաղության համար պայքարին»,- ասել է Մադուրոն, որի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:
Վենեսուելայի ղեկավարը հավելել է, որ Միացյալ Նահանգների և Կոլումբիայի կողմից ֆինանսավորվող զինված խմբավորումները ցանկանում են երկրում ահաբեկչական գործողություններ և հեղաշրջում կատարել:
Ինչպես չորեքշաբթի ասել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը, Միացյալ Նահանգները, համագործակցելով 22 երկրների հետ, արևմտյան կիսագնդում սկսում է զանգվածային հակաթմրանյութային գործողություն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուղարկում է լրացուցիչ ուժեր՝ նավեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և առափնյա պաշտպանական նավեր: ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից նախատեսվող գործողությունն ուղղված է Վենեսուելայի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին