Կորոնավիրուսը Նյու Յորքում գրեթե երկու հազար մարդու կյանք է խլել. Ինտերֆաքս
«Նյու Յորքում մահվան դեպքերի թիվը մոտենում է 2 հազարի»,-Ինտերֆաքս-ի տեղեկացմամբ, այդ մասին գրված է քաղաքապետարանի կայքում:
Վերջին տվյալներով, կորոնավիրուսը հաստատվել է 56,289 մարդու մոտ, որից 11,739-ը հոսպիտալացվել են, 1,867 մարդ մահացել է:
Նշվում է, որ օրվա ընթացքում վարակի դեպքերի թիվն աճել է ավելի քան 6,5 հազարով: Մեկ օրում 305 մարդ դարձել է COVID-19- ի զոհ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ ամենաշատը վարակակիրները 45 և ավելի տարիքային խմբում են, մահացությունը՝ 75 տարեկանից բարձր: Մահերը հիվանդ տղամարդկանց շրջանում ավելին է, քան կանանց:
Նյու Յորքը ԱՄՆ-ում գտնվող կորոնավիրուսային համաճարակի էպիկենտրոնն է: Ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են այստեղ և այդ նահանգում:
Ըստ Ինտերֆաքսի՝ Ռուսաստանի ավելի քան երկու հազար քաղաքացի ցանկացել է Միացյալ Նահանգներից վերադառնալ հայրենիք: Նրանց մի մասը չի կարողացել դա անել՝ ուրբաթ օրը թռիչքների դադարեցման պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան