Վանաձորի քաղաքապետ. Ունենք հաստատված վարակակիրներ
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տեղեկացրել է.
«Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից):
Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները:Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է ,և չի կարելի մեր անկազմակերպվածության,անպատասախանատվության և այլ պատճառներով վտանգել հանրային առողջությունը»։
Միաժամանակ, Ոստիկանության Տարոնի բաժնի կողմից սպասարկվող վարչական տեղամասում (Վանաձոր քաղաքի մի մասը) ստուգումների արդյունքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները խախտելու փաստերով կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 61 արձանագրություն` համաձայն ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 182.3 հոդվածի 10-րդ մասի հատկանիշների։
Հիշեցնենք, որ օրեր համացանցում մի նկար էր տարածվել Վանաձոր քաղաքից, որտեղ երևում էր, որ փողացում բազմաթիվ մարդիկ կային։ Քաղաքապետը ոստիկանության բաժիններից մեկի պետի հետ զրույցից պարզել է,որ այդ օրվա՝ ապրիլի 2-ի շարժի հիմնական պատճառը թոշակ կամ աշխատավարձ ստանալն է:
«Վանաձորի մարդաշատ փողոցներով անհանգստացած բոլոր գործատուներին և ոչ միայն (ՊԵՏԱԿԱՆ,ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ,ՄԱՍՆԱՎՈՐ) խնդրում եմ ՝ մտածենք,թե ինչպես անել,որպեսզի թոշակ կամ աշխատավարձ ստանալու համար քաղաքացիները ստիպված չլինեն իջնել քաղաք ու բանկոմատներից ստանալ իրենց հասանելիք՝ այս պահին կենսական անհրաժեշտ գումարները»,-հորդորել էր քաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
- Չարենցավանում կորոնավիրուս հաստատվել է 81 բնակչի մոտ
- Մարզպետ. Արարատի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք
- Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը՝ ըստ Երևանի և մարզերի